Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եփրեմի ժողովուրդը նրանց պատժեց հովիտներում. Քո եղբայր Բենիամինը հետևեց քո ժողովրդին։ Իմ մոտից՝ Մաքիրից, խուզարկուներ իջան, Իսկ Զաբուղոնից՝ պատմության դպրի գավազան ունեցող ղեկավարներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եփրեմից եկան նրանք, որոնց արմատն Ամաղեկում է, Քո ետևից, Բենիամի՛ն, քո ժողովրդի մեջ Մաքիրից իջան իշխաններ, Եվ Զաբուղոնից՝ զորավարի մական բռնողներ։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:14
14 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Իսրայելը բնակություն հաստատեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայելն իմացավ և շատ վատ ընդունեց դա։ Հակոբի որդիները տասներկուսն էին։


Լիայի որդիներն էին Հակոբի անդրանիկը՝ Ռուբենը, Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Զաբուղոնը։


Ռաքելի որդիներն էին Հովսեփն ու Բենիամինը։


Որովհետև ում դու հարվածեցիր, նրանք հալածեցին, Իմ վերքերին ցավեր ավելացրին։


Փո՛ղ հնչեցրեք բլուրների վրա, աղաղակե՛ք բարձունքների վրա, ազդարարե՛ք Ովնի տանը, թե հիմարացավ Բենիամինը,


Փարաթոնացի Աբդոնը՝ Ելլեքի որդին, մեռավ և թաղվեց Փարաթոնում՝ Եփրեմի երկրում՝ Ամաղեկի լեռան վրա։


Եվ հավաքեց նրանց դեմ Ամովնի որդիներին և Ամաղեկի որդիներին, գնաց հարվածեց Իսրայելին և տիրեց Արմավենիների քաղաքին։


Երբ Ավոդը եկավ Իսրայելի երկիրը, փող փչեց Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա հետ իջան լեռից, և ինքը նրանց առջևում էր։


Բարակը Զաբուղոնի որդիներին և Նեփթաղիմի որդիներին կանչեց Կադես։ Տասը հազար մարդ նրա հետևից գնացին. Դեբովրան նույնպես գնաց նրա հետ։


Դեբովրան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև սա է այն օրը, որ Տերը Սիսարային քո ձեռքը մատնեց։ Ահա Տերն է քո առջևից ընթանում»։ Բարակն իջավ Թաբոր լեռից, նրա հետևից՝ տասը հազար այր։


Այնժամ մեծացավ նրա զորությունը, Տերն ի՛նձ ենթարկեց ինձնից ուժեղներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ