21 Դրանից հետո նա աղջիկ ծնեց և նրա անունը դրեց Դինա։
21 Հետո մի աղջիկ ծնեց և նրա անունը Դինա դրեց։
Լիան ասաց. «Աստված ինձ լավ նվեր պարգևեց. սրանից հետո ամուսինս ինձ կսիրի, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը դրեց Զաբուղոն։
Աստված հիշեց Ռաքելին, լսեց նրա աղաչանքը և բացեց նրա արգանդը։
Նրանք սրի քաշեցին նաև Եմովրին ու նրա որդի Սյուքեմին. Սյուքեմի տնից վերցրին Դինային ու գնացին։
Սրանք Լիայի որդիներն են, որոնց, նաև իր դուստր Դինային նա ծնեց Հակոբի համար Ասորիների Միջագետքում։ Բոլորը՝ որդիներն ու դուստրերը, երեսուներեք հոգի էին։