Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 30:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Լիան պատասխանեց. «Բավական չէ՞, որ խլեցիր իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու բերա՞ծն ես ուզում վերցնել»։ Ռաքելն ասաց. «Այդպես չէ։ Քո որդու մանրագորի պտուղների փոխարեն թող Հակոբն այս գիշեր քնի քեզ հետ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Բայց Լիան ասաց նրան. «Իմ ամուսնուն առնելը քի՞չ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես»։ Ռաքելն ասաց. «Ուրեմն թող այս գիշեր նա քեզ հետ պառկի քո որդու մանրագորների փոխարեն»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 30:15
7 Խաչաձեւ Հղումներ  

Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց դաշտ, այնտեղ մանրագորի պտուղներ գտավ և դրանք բերեց իր մորը՝ Լիային։ Ռաքելն ասաց իր քրոջը՝ Լիային. «Քո որդու մանրագորի պտուղներից տո՛ւր ինձ»։


Երբ երեկոյան Հակոբը դաշտից վերադարձավ, Լիան ընդառաջ ելավ նրան ու ասաց. «Այսօր ինձ հետ պիտի քնես, որովհետև իմ որդու մանրագորի պտուղներով վարձեցի քեզ»։ Հակոբն այդ գիշեր քնեց Լիայի հետ։


Եվ նա ասաց. «Արդ, լսե՛ք դուք, որ Դավթի տնից եք. ձեզ թեթև՞ բան է թվում մարդկանց նեղություն պատճառելը, ինչո՞ւ եք ուզում Տիրոջը ևս նեղացնել։


Սակայն դու ըստ նրանց ճանապարհների չընթացար, ոչ էլ ըստ նրանց անօրենություններ գործեցիր, այլ դու քո ընթացքի մեջ նրանց փոքր-ինչ գերազանցեցիր։


Մի՞թե քիչ է այն, որ մեզ հանեցիր այն երկրից, որ կաթ ու մեղր էր բխեցնում, որպեսզի սպանես մեզ այստեղ՝ անապատում։ Իսկ հիմա սաստո՞ւմ ես մեզ, ի՞նչ է, դո՞ւ ես իշխանը։


Ինձ համար նշանակություն չունի, թե կդատվեմ ձեզնից կամ առհասարակ մարդկանցից. ես ինքս էլ ինձ չեմ դատում,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ