Երբ տեղացիները հարցրին նրա կնոջ՝ Ռեբեկայի մասին, ասաց. «Իմ քույրն է», որովհետև վախեցավ ասել «Իմ կինն է». միգուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, քանի որ Ռեբեկան արտաքինով գեղեցիկ էր։
ԾՆՆԴՈՑ 26:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա այնտեղ մնաց երկար ժամանակ։ Երբ մի անգամ փղշտացիների արքա Աբիմելեքը պատուհանից տեսավ, թե ինչպե՛ս է Իսահակը փաղաքշում Ռեբեկային՝ իր կնոջը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ նա երկար ժամանակ այնտեղ մնաց, եղավ, որ փղշտացիների Աբիմելեք թագավորը պատուհանից նայեց և տեսավ Իսահակին իր կնոջ՝ Ռեբեկայի հետ խաղալիս։ |
Երբ տեղացիները հարցրին նրա կնոջ՝ Ռեբեկայի մասին, ասաց. «Իմ քույրն է», որովհետև վախեցավ ասել «Իմ կինն է». միգուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, քանի որ Ռեբեկան արտաքինով գեղեցիկ էր։
կանչեց Իսահակին և ասաց նրան. «Ուրեմն քո կինն է։ Ինչո՞ւ ասացիր՝ “Իմ քույրն է”»։ Իսահակն ասաց նրան. «Մտածեցի, թե գուցե նրա պատճառով սպանվեմ»։
Կյանքդ վայելի՛ր քո կնոջ հետ, որին սիրեցիր քո ունայն կյանքի այն բոլոր օրերին, որոնք արեգակի ներքո տրված են քեզ մինչև քո օրերի վախճանը, որովհետև դա է քո բաժինը քո կյանքի և քո վաստակի մեջ, որ ձեռք ես բերել արեգակի ներքո։
Եղբորորդիս նման է այծյամի կամ եղնիկների հորթերի՝ Բեթելի լեռների վրա։ Կանգնած է նա ահա մեր տան դրսում, ձգվել է դեպի պատուհանները, նայում է նա վանդակապատի միջով։
Ինչպես որ երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ, և ինչպես որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար։
Սիսարայի մայրը նայում էր վանդակավոր պատուհանից, Տեսնում էր Սիսարայի մոտից եկողներին, Իսկ նրա կառքն ուշանում էր գալու. - Ինչո՞ւ են նրա կառքի անիվները դանդաղ շարժվում։