Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 26:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ երբ նա երկար ժամանակ այնտեղ մնաց, եղավ, որ փղշտացիների Աբիմելեք թագավորը պատուհանից նայեց և տեսավ Իսահակին իր կնոջ՝ Ռեբեկայի հետ խաղալիս։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Նա այնտեղ մնաց երկար ժամանակ։ Երբ մի անգամ փղշտացիների արքա Աբիմելեքը պատուհանից տեսավ, թե ինչպե՛ս է Իսահակը փաղաքշում Ռեբեկային՝ իր կնոջը,

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 26:8
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այնտեղի մարդիկ նրան հարցրին իր կնոջ մասին։ Եվ նա ասաց. «Նա իմ քույրն է». որովհետև վախենում էր ասել՝ «Իմ կինն է». գուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, որովհետև նա տեսքով գեղեցիկ էր։


Աբիմելեքը կանչեց Իսահակին և ասաց. «Ահա նա իրոք քո կինն է. ինչպե՞ս ասացիր՝ “Նա իմ քույրն է”»։ Իսահակն ասաց նրան. «Որովհետև մտածեցի՝ միգուցե նրա պատճառով մեռնեմ»։


Որովհետև իմ տան պատուհանից՝ իմ ճաղավանդակի միջով նայեցի


Վայելի՛ր կյանքը քո սիրած կնոջ հետ քո ունայն կյանքի բոլոր օրերում, որ Աստված քեզ տվեց արևի տակ, որովհետև նա է քո բաժինը կյանքում և արեգակի տակ քո կատարած ծանր աշխատանքի մեջ։


Իմ սիրեկանը այծյամի կամ եղնիկի ձագի նման է. ահա նա կանգնած է մեր պատի ետևում, դիտում է պատուհաններից, նայում է վանդակներից։


Արդարև, ինչպես երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները կամուսնանան քեզ հետ, և ինչպես փեսան է ուրախանում հարսով, այնպես էլ քո Աստվածը կուրախանա քեզնով։


Պատուհանից նայում է և աղաղակում Սիսարայի մայրը՝ վանդակի ետևից. Ինչո՞ւ է ուշանում նրա կառքը գալու, Ինչո՞ւ են դանդաղում նրա կառքի անիվները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ