Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 26:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսահակը դարձյալ բացեց այն ջրհորները, որ փորել էին նրա հոր՝ Աբրահամի ծառաները, և որոնք նրա հայր Աբրահամի մահից հետո խցանել էին փղշտացիները, և այդ ջրհորները կոչեց այն անուններով, որ տվել էր դրանց իր հայր Աբրահամը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսահակը դարձյալ փորեց այն ջրհորները, որ փորել էին իր հոր՝ Աբրահամի օրոք, և որոնք փղշտացիները փակել էին Աբրահամի մահից հետո։ Նա դրանք կոչեց նույն անուններով, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 26:18
10 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց այն ջրհորի համար, որ խլել էին Աբիմելեքի ծառաները։


Աբրահամը պատասխանեց. «Այս յոթ որոջներն ինձնից ստացի՛ր որպես վկայություն այն բանի, որ ես եմ փորել այդ ջրհորը»։


Այդ պատճառով էլ այդ վայրը կոչվեց Երդման ջրհոր, որովհետև այնտեղ նրանք միմյանց երդում տվեցին։


Իսահակն այդտեղից գնաց գերարացիների ձորն ու բնակվեց այնտեղ։


Իսահակի ծառաները գերարացիների ձորում փորեցին և կենդանի ջրի ջրհոր գտան։


Նա աշտարակներ կառուցեց նաև անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում և այգեգործներ՝ լեռներում և Կարմելոսում. նա սիրում էր երկրագործությունը։


Բերանն իմ չի պատմի Մարդկանց որդիների գործերից, Քո շուրթերի խոսքերի շնորհիվ Ես դժվար ճանապարհները կպահեմ։


Եվ այնտեղից կտամ նրան իր ունեցվածքը, և Աքովրի հովիտը՝ բացելու նրա միտքը, և նա խոնարհ կդառնա այնտեղ, ինչպես իր մանկության օրերին, և ինչպես եգիպտացիների երկրից իր ելնելու օրերին»։


Եվ կլինի, որ այն օրը Տերը կուռքերի անունները կվերացնի երկրից, և այլևս չի լինի նրանց հիշատակը. և երկրից կվերացնեմ սուտ մարգարեներին ու պիղծ ոգիներին։


Բեելմեովնը՝ չորս կողմից պարսպապատ, և Սեբաման։ Կառուցած քաղաքներն անվանեցին իրենց անուններով։