Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 26:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Իսահակը դարձյալ փորեց այն ջրհորները, որ փորել էին իր հոր՝ Աբրահամի օրոք, և որոնք փղշտացիները փակել էին Աբրահամի մահից հետո։ Նա դրանք կոչեց նույն անուններով, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Իսահակը դարձյալ բացեց այն ջրհորները, որ փորել էին նրա հոր՝ Աբրահամի ծառաները, և որոնք նրա հայր Աբրահամի մահից հետո խցանել էին փղշտացիները, և այդ ջրհորները կոչեց այն անուններով, որ տվել էր դրանց իր հայր Աբրահամը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 26:18
10 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց մի ջրհորի համար, որ Աբիմելեքի ծառաները խլել էին բռնությամբ։


Նա ասաց. «Որպեսզի իմ ձեռքից ընդունես այս յոթ էգ գառները, որ ինձ համար վկայություն լինի, թե ես փորեցի այս ջրհորը»։


Դրա համար այդ վայրը կոչեց Բերսաբեե, որովհետև երկուսով այնտեղ երդում արեցին։


Իսահակը գնաց այդտեղից, իր վրանները խփեց Գերարի ձորում և բնակվեց այնտեղ։


Իսահակի ծառաները ձորում փորեցին և այնտեղ գտան բխող ջրի մի հոր։


Նա աշտարակներ կառուցեց անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ հովտում ու դաշտում, երկրագործներ ու այգեգործներ՝ լեռներում և բարեբեր հողերում, քանի որ սիրում էր հողագործությունը։


Պիտի շատանան նրանց ցավերը, որոնք վազում են օտար աստծու հետևից. ես թափված արյան ընծաներ չեմ մատուցի և ոչ էլ նրանց անունները կառնեմ իմ շրթունքների վրա։


Ես Բահաղների անունները կհեռացնեմ նրա բերանից, և նրանք այլևս չպիտի հիշվեն իրենց անուններով։


«Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- կուռքերի անունները պիտի ջնջեմ երկրից, և այլևս չպիտի հիշվեն։ Եվ մարգարեներին էլ և անմաքուր հոգին պիտի վերացնեմ երկրից։


Նաբավը, Բեելմոնը (որոնց անունները փոխեցին) և Սեբաման։ Եվ իրենց կառուցած քաղաքներին անուններ դրեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ