Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 2:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Եվ այնտեղից կտամ նրան իր ունեցվածքը, և Աքովրի հովիտը՝ բացելու նրա միտքը, և նա խոնարհ կդառնա այնտեղ, ինչպես իր մանկության օրերին, և ինչպես եգիպտացիների երկրից իր ելնելու օրերին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Ես Բահաղների անունները կհեռացնեմ նրա բերանից, և նրանք այլևս չպիտի հիշվեն իրենց անուններով։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 2:17
8 Խաչաձեւ Հղումներ  

Բերանն իմ չի պատմի Մարդկանց որդիների գործերից, Քո շուրթերի խոսքերի շնորհիվ Ես դժվար ճանապարհները կպահեմ։


Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիներն այս օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, քանզի փառքով է փառավորված։ Նրանց երիվարներն ու հեծյալներին ծովը գցեց։


Ինչ որ ասացի ձեզ, կկատարեք։ Օտար աստվածների մի՛ պաշտեք, և նրանց անունները ձեր բերանից թող չլսվեն»։


Այսպես կասեք նրանց. «Այն աստվածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից և այս երկնքի տակից»։


Տերն այսպես է ասում. “Քեզ հիշեցի և քո մանկության խանդաղատանքն ու քո չափահասության ժամանակվա սերը՝ ընթանալով Իսրայելի Սրբի հետևից”»,- ասում է Տերը։


Եվ կլինի, որ այն օրը Տերը կուռքերի անունները կվերացնի երկրից, և այլևս չի լինի նրանց հիշատակը. և երկրից կվերացնեմ սուտ մարգարեներին ու պիղծ ոգիներին։


Չլինի թե մտնեք այն մնացած ազգերի մեջ. թող նրանց աստվածների անունները չտրվեն ձեր մեջ, նրանցով չերդվեք, չպաշտեք նրանց և նրանց երկրպագություն չանեք,


և դիզեցին նրանց վրա մեծ քարակույտ, որ կա մինչև այսօր։ Եվ Տիրոջ սաստիկ բարկությունն իջավ։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքովրի ձոր, և այդպես է կոչվում մինչև այսօր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ