Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 21:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Այդ պատճառով էլ այդ վայրը կոչվեց Երդման ջրհոր, որովհետև այնտեղ նրանք միմյանց երդում տվեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Դրա համար այդ վայրը կոչեց Բերսաբեե, որովհետև երկուսով այնտեղ երդում արեցին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 21:31
14 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց, տվեց Ագարին, մանկանը դրեց նրա ուսերին և արձակեց նրան։ Հեռանալով՝ Ագարը մոլորված շրջում էր անապատում՝ Երդման ջրհորի [𝕸 Բեեր-Շավա] մոտակայքում։


Եվ համաձայնություն կնքեցին Երդման ջրհորի մոտ։ Այնուհետև Աբիմելեքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զորքերի սպարապետ Փիքողը վեր կացան ու վերադարձան փղշտացիների երկիրը։


Այդտեղից Իսահակը գնաց Երդման ջրհորի մոտ։ Տերն այդ գիշեր երևաց նրան ու ասաց.


Առավոտյան վաղ վեր կենալով՝ երդում տվեցին միմյանց։ Իսահակը նրանց ճանապարհեց, և նրանք մեկնեցին խաղաղությամբ։


Իսահակն այդ ջրհորն անվանեց Երդում։ Այդ պատճառով էլ այդ քաղաքը մինչև այսօր կոչվում է Երդման ջրհոր։


Իսրայելն իր ամբողջ ունեցվածքով ճանապարհ ընկավ և եկավ Երդման ջրհորի մոտ, որտեղ զոհ մատուցեց իր հոր՝ Իսահակի Աստծուն։


Ուստի ես քեզ այսպիսի խորհուրդ կտամ. հավաքի՛ր ողջ Իսրայելին՝ Դանից մինչև Բերսաբեե, ծովեզրի ավազի չափ, և դու անձամբ առաջնորդի՛ր նրանց։


Նրանք անցան Տյուրոսի Մափսար բնակավայրը և քանանացիների ու խևացիների բոլոր քաղաքները, հարավի կողմից եկան Հուդայի երկիր ու Բերսաբեե։


Եղիան վախեցավ, ելավ գնաց այդտեղից, եկավ Հուդայի Բերսաբեե քաղաքը։ Այնտեղ թողնելով իր ծառային՝


մի՛ փնտրեք Բեթելը և Գաղգաղա մի՛ մտեք, Երդման ջրհոր մի՛ ելեք, քանի որ Գաղգաղան ամբողջությամբ կգերեվարվի, և Բեթելը չեղածի նման կլինի»։


Ասարսուղան, Բերսաբեեն և նրանց ավաններն ու ագարակները,


Իսրայելի բոլոր որդիները ելան, և ժողովուրդը՝ Դանից մինչև Բերսաբեե և մինչև Գաղաադի երկիրը, մեկ մարդու պես հավաքվեց Տիրոջ առաջ՝ Մասեփայում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ