19 Իսահակի ծառաները գերարացիների ձորում փորեցին և կենդանի ջրի ջրհոր գտան։
19 Իսահակի ծառաները ձորում փորեցին և այնտեղ գտան բխող ջրի մի հոր։
Իսահակը դարձյալ բացեց այն ջրհորները, որ փորել էին նրա հոր՝ Աբրահամի ծառաները, և որոնք նրա հայր Աբրահամի մահից հետո խցանել էին փղշտացիները, և այդ ջրհորները կոչեց այն անուններով, որ տվել էր դրանց իր հայր Աբրահամը։
Գերարացիների հովիվները կռվեցին Իսահակի հովիվների հետ՝ ասելով, թե իրենցն է այդ ջրհորը։ Ջրհորը կոչեց Զրկանք [𝕸 Էսեք], քանի որ նրանից խլեցին այն։
Պարտեզների աղբյուր և կենդանի ջրի ակունք, որ բխում է Լիբանանից։
Ով ինձ հավատում է, ինչպես Գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։