Սարայի շնորհիվ Աբրամի հետ լավ էին վերաբերվում, և նա հոտերի, նախիրների, էշերի, ծառաների և աղախինների, ջորիների և ուղտերի տեր դարձավ։
ԾՆՆԴՈՑ 26:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեռք բերեց ոչխարի ու արջառի հոտեր, բազում կալվածքներ։ Փղշտացիները նախանձեցին նրան Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ունեցավ ոչխարներ, արջառներ ու շատ ծառաներ, և փղշտացիները նախանձեցին նրան։ |
Սարայի շնորհիվ Աբրամի հետ լավ էին վերաբերվում, և նա հոտերի, նախիրների, էշերի, ծառաների և աղախինների, ջորիների և ուղտերի տեր դարձավ։
Տերը մեծապես օրհնեց իմ տիրոջը, և նա մեծ մարդ դարձավ։ Նրան տվեց արջառներ ու ոչխարներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։
Այսպես Հակոբը չափազանց հարստացավ. նա շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր ունեցավ։
Նա ուներ յոթ հազար ոչխար ու այծ, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և դաշտում արածող հինգ հարյուր մատակ էշ. ուներ նաև բազմաթիվ ծառաներ։ Նա երկրի վրա մեծամեծ գործեր էր անում, ազնվագույնն էր արևելաբնակներից։
Տերը Հոբի կյանքի վերջին շրջանն ավելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հոտի մեջ եղան տասնչորս հազար ոչխար ու այծ, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ, հազար մատակ էշ։
Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։
Ես տեսա նաև բոլոր հաջողություններն ու արարածների ամեն չարություն. դրա պատճառը մարդուս նախանձն է մերձավորի նկատմամբ, սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։