Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 26:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Նա ունեցավ ոչխարներ, արջառներ ու շատ ծառաներ, և փղշտացիները նախանձեցին նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ձեռք բերեց ոչխարի ու արջառի հոտեր, բազում կալվածքներ։ Փղշտացիները նախանձեցին նրան

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 26:14
16 Խաչաձեւ Հղումներ  

Եղբայրները նախանձեցին նրան, բայց հայրը պահեց այս խոսքը։


Եվ ես տեսա, որ ամբողջ տքնանքն ու բոլոր ձեռքբերումները մարդու նախանձից են իր ընկերոջ նկատմամբ. սա էլ է ունայն և քամուն հետապնդում։


Ցասումն անգութ է, և բարկությունը՝ կատաղի, բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առջև։


Տիրոջ օրհնությունն է, որ հարստացնում է և ցավ չի ավելացնում նրա վրա։


Լիություն և հարստություն պիտի լինի նրա տանը, և նրա արդարությունը պիտի մնա հավիտյան։


Տերը Հոբի վերջը նրա սկզբից ավելի օրհնեց։ Սա տասնչորս հազար ոչխար, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ ու հազար մատակ էշ ունեցավ։


Իրոք, բարկությունը սպանում է հիմարին, ու նախանձը մեռցնում է անմիտին։


Նրա ունեցվածքը յոթ հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և հինգ հարյուր մատակ էշ էր։ Խիստ շատ ծառաներ ուներ։ Այդ մարդը բոլոր արևելքցիներից հարուստ էր։


Եվ այդ օրից ի վեր Սավուղը ծուռ աչքով էր նայում Դավթին։


Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով։


Փարավոնը բարիք արեց Աբրամին, և նա ոչխարներ, արջառներ, էշեր, ծառաներ, աղախիններ, էգ էշեր և ուղտեր ունեցավ։


Ամբարիշտը պիտի տեսնի և բարկանա, պիտի կրճտացնի իր ատամները և հալվի. պիտի կորչի ամբարիշտների ցանկությունը։


Տերը շատ է օրհնել իմ տիրոջը, և նա մեծ մարդ է։ Նրան տվել է հոտեր ու արջառներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։


Աբրահամն իր ամբողջ ունեցվածքը տվեց Իսահակին,


Եվ այսպես Հակոբը չափազանց զորացավ և բազմաթիվ հոտեր, աղախիններ ու ծառաներ, ուղտեր ու էշեր ունեցավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ