Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 37:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Նրա եղբայրները նախանձեցին նրան, իսկ հայրը մտքում պահում էր նրա պատմածը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եղբայրները նախանձեցին նրան, բայց հայրը պահեց այս խոսքը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 37:11
20 Խաչաձեւ Հղումներ  

Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան վաճառեցին՝ Եգիպտոս տանելու համար։ Բայց Աստված նրա հետ էր


Հիսուսը նրանց հետ իջավ Նազարեթ։ Եվ հնազանդ էր նրանց։ Իսկ նրա մայրն այդ բոլոր խոսքերը պահում էր իր սրտում։


Իսկ Մարիամն այս բոլոր խոսքերը պահում էր իր մեջ և իր սրտում խորհում։


Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։


որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։


չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն և սրանց նման ուրիշ բաներ։ Նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախապես արել եմ, որ ովքեր այսպիսի բաներ են անում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։


Երբ հրեաներն այդ բազմությունը տեսան, նախանձով լցվեցին և Պողոսի ասածներին ընդդիմախոսելով՝ հայհոյում էին։


որովհետև նա գիտեր, որ Հիսուսին նախանձի պատճառով էին հանձնել քահանայապետները,


Քանի որ Պիղատոսը գիտեր, որ նախանձից էին մատնել նրան։


Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։


Եփրեմի նախանձը պիտի վերանա, և Հուդայի թշնամիները կորստյան պիտի մատնվեն. Եփրեմը չպիտի նախանձի Հուդային, և Հուդան էլ չպիտի նախանձի Եփրեմին։


Ես տեսա նաև բոլոր հաջողություններն ու արարածների ամեն չարություն. դրա պատճառը մարդուս նախանձն է մերձավորի նկատմամբ, սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։


Որովհետև փշրեց պղնձյա դռները Եվ երկաթյա նիգերը։


և ասաց նրան. «Արի՛, տո՛ւն մտիր, Տիրո՛ջ օրհնյալդ, ինչո՞ւ ես կանգնել դրսում։ Ես քեզ համար օթևան և քո ուղտերի համար տեղ եմ պատրաստել»։


Նրա եղբայրները գնացին իրենց հոր ոչխարներն արածեցնելու Սյուքեմում։


Հովսեփը հիշեց իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք և եկել եք երկրի ելքն ու մուտքն ուսումնասիրելու»։


Սավուղը զայրացավ այդ խոսքերի համար և ասաց. «Բյուրը Դավթին վերագրեցին, իսկ ինձ՝ հազարը։ Արդ, նրան ի՞նչ է պակասում, բացի թագավորությունից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ