Սարայը՝ Աբրամի կինը, նրա համար երեխա չէր ունենում։ Նա մի եգիպտացի աղախին ուներ, որի անունն Ագար էր։
ԾՆՆԴՈՑ 21:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սառան, տեսնելով, որ եգիպտուհի Ագարից Աբրահամի ունեցած որդին խաղում է իր որդի Իսահակի հետ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սառան տեսավ, որ եգիպտացի Հագարի որդին, որին ծնել էր Աբրահամի համար, ծաղրող էր։ |
Սարայը՝ Աբրամի կինը, նրա համար երեխա չէր ունենում։ Նա մի եգիպտացի աղախին ուներ, որի անունն Ագար էր։
Ագարը Աբրամի համար ծնեց մի որդի, և Աբրամն իր որդու անունը, որին ծնեց Ագարը, Իսմայել դրեց։
Ինչ վերաբերում է Իսմայելին, ահա լսեցի քեզ և կօրհնեմ նրան. նրան կաճեցնեմ և անչափ կբազմացնեմ։ Նրանից տասներկու ազգ է սերելու. նրան մեծ ազգ եմ դարձնելու։
Մանուկն աճեց, կաթից կտրվեց, և Աբրահամն իր որդի Իսահակի՝ կրծքից կտրվելու առթիվ մեծ խնջույք արեց։
Սուրհանդակները գնում էին քաղաքից քաղաք, Եփրեմի ու Մանասեի լեռները՝ մինչև Զաբուղոն, բայց նրանց ծաղրում ու արհամարհում էին։
Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։
«Ես, որ գրգանքով ամոքում էի, արդ հետին մարդիկ քամահրում են ինձ։ Խրատում են ինձ բոլորը մեկտեղ, որոնց հայրերին նախատում էի, որոնց հավասար չէի համարի շներին իմ հովվական։
Քո ողորմությունը, Տե՜ր, Ինձ հետ կլինի կյանքիս բոլոր օրերին, Եվ Տիրոջ տան մեջ կբնակվեմ հավիտյան։
պիտի կործանվեն և՛ դրանք և՛ գործածողները. պիտի խափանվի նույն կերպ ընթացող մարդը։ Երիտասարդը երբ բարեպաշտ է, ուղիղ են նրա ճանապարհները։
Ժանտին ատյանից հանի՛ր, և հակառակությունը դուրս կգա նրա հետ, քանզի երբ նստում է ատյանում, անարգում է բոլորին։
Երուսաղեմը հիշեց իր տառապանքի օրը և օրն իր բաժանումի, թախծեց այն բոլոր փափագելի բաների համար, որոնց արժանացել էր սկզբում։ Երբ ժողովուրդը թշնամիների ձեռքն ընկավ, ոչ ոք չկար, որ օգներ նրան, տեսան դա նրա ատելիները, քամահրեցին ու ծաղրեցին նրա գերությունը։
Սակայն ինչպես այն ժամանակ բնական եղանակով ծնվածը հալածում էր նրան, որ ըստ Հոգու էր ծնվել, այդպես է նաև այժմ։