Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 21:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Մանուկն աճեց, կաթից կտրվեց, և Աբրահամն իր որդի Իսահակի՝ կրծքից կտրվելու առթիվ մեծ խնջույք արեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Տղան մեծացավ և կաթից կտրվեց։ Իսահակի՝ կաթից կտրվելու օրը Աբրահամը մեծ խնջույք արեց։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 21:8
16 Խաչաձեւ Հղումներ  

Բայց Աննան չգնաց նրա հետ և իր ամուսնուն ասաց. «Մնամ այստեղ, մինչև մանկանը կրծքից կտրեմ, ապա կտանեմ նրան, որ ներկայանա Տիրոջ առջև և այնտեղ ծառայի ընդմիշտ»։


Ողորմություն չգտածին կտրեց կրծքից։ Դարձյալ հղիացավ ու որդի ծնեց։


Թե ինչպե՛ս երդվեց Տիրոջը և ուխտեց Հակոբի Աստծուն.


Սողոմոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Սիոնում գտնվող Տիրոջ Ուխտի տապանակի դեմ հանդիման, զոհասեղանի առջև, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց և մեծ խրախճանք սարքեց իր և իր բոլոր ծառաների համար։


Աբենները քսան մարդկանցով եկավ Քեբրոն՝ Դավթի մոտ, և Դավիթն Աբենների ու նրա հետ եկած մարդկանց համար խրախճանք կազմակերպեց։


Երեք օր հետո փարավոնի ծննդյան օրն էր։ Փարավոնը խնջույք էր կազմակերպել իր բոլոր պաշտոնյաների համար։ Նա իր պաշտոնյաների շարքում հիշեց նաև իր տակառապետին ու մատակարարին։


Լաբանը հավաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց։


Իսահակը նրանց համար խրախճանք սարքեց. կերան և խմեցին։


Ղովտը նրանց շատ ստիպեց, և նրանք փոխեցին իրենց ուղղությունն ու մտան նրա տուն։ Նրանց համար ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց թխեց, և կերան։


Աբիգեան գնաց Նաբաղի մոտ։ Նրա տանը թագավորական խնջույքի պես խրախճանք էր, Նաբաղը զվարթացել էր և շատ հարբել։ Կինը մինչև առավոտ նրան ոչ մի բան չպատմեց։


Սամփսոնը նրանց ասաց. «Հիմա ես ձեզ մի հանելուկ կասեմ. եթե խնջույքի այս յոթ օրվա ընթացքում այն լուծեք և գտնեք, ես ձեզ կտամ երեսուն սավան և երեսուն պատմուճան։


Նրա հայրն իջավ այն կնոջ մոտ, և Սամփսոնն այնտեղ յոթ օր հարսանիք արեց, որովհետև երիտասարդներն այդպես էին անում։


Եվ ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխա է սնելու, քանի որ իմ ծերության ժամանակ որդի ծնեցի»։


Սառան, տեսնելով, որ եգիպտուհի Ագարից Աբրահամի ունեցած որդին խաղում է իր որդի Իսահակի հետ,


Հաջորդ տարի նրանք գնացին Սելով՝ իրենց հետ վերցնելով երեք տարեկան մի զվարակ, կլոր հացեր, մեկ արդու նաշիհ և մի սափոր գինի։ Նրանք մտան Սելովում գտնվող Տիրոջ տունը։ Մանուկը նրանց հետ էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ