Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 16:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Սարայը՝ Աբրամի կինը, նրա համար երեխա չէր ունենում։ Նա մի եգիպտացի աղախին ուներ, որի անունն Ագար էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Սարան՝ Աբրամի կինը, չէր ծնում նրա համար։ Նա մի եգիպտացի աղախին ուներ՝ անունը Հագար։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 16:1
13 Խաչաձեւ Հղումներ  

Սա այլաբանություն է, որովհետև այս կանայք երկու Կտակարաններն են. մեկը՝ Սինա լեռից, զավակներ ծնեց ծառայության համար. դա Հագարն էր։


Սարայի շնորհիվ Աբրամի հետ լավ էին վերաբերվում, և նա հոտերի, նախիրների, էշերի, ծառաների և աղախինների, ջորիների և ուղտերի տեր դարձավ։


Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և սա ամուլ կոչվածի հղիության վեցերորդ ամիսն է,


Նրանք որդի չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ արդեն առաջացած տարիքում էին։


Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովե էր։ Նրա կինը ամուլ էր և զավակ չէր ունենում։


Քանի որ Ռեբեկան ամուլ էր, Իսահակն աղաչում էր Տիրոջը նրա համար։ Աստված լսեց նրան, և նրա կին Ռեբեկան հղիացավ։


և բնակվեց Փառանի անապատում։ Եվ մայրը նրան եգիպտացիների երկրից կին առավ։


Եվ Աստված ասաց Աբրահամին. «Թող քեզ ծանր չթվա մանկան և աղախնու մասին ասվածը։ Լսի՛ր Սառային, ինչ էլ որ ասի քեզ, որովհետև Իսահակով ես սերունդդ շարունակելու,


Սարայն ամուլ էր և չէր ծնում։


ամորհացիներին, քանանացիներին, գերգեսացիներին և հեբուսացիներին»։


Թեև Եղկանան Աննային առավել էր սիրում, քան Փեննանային, Աննային մեկ բաժին էր տալիս, քանի որ նա զավակ չուներ։ Տերը փակել էր նրա արգանդը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ