Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 16:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ագարը Աբրամի համար ծնեց մի որդի, և Աբրամն իր որդու անունը, որին ծնեց Ագարը, Իսմայել դրեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Հագարը մի որդի ծնեց Աբրամին, և Աբրամը Հագարի՝ իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայել։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 16:15
13 Խաչաձեւ Հղումներ  

ԱՅՍ Է ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՈՐԴԻ ԻՍՄԱՅԵԼԻ, որին Աբրահամի համար ծնեց եգիպտուհի Ագարը՝ Սառայի աղախինը։


Աբրահամի որդիները՝ Իսահակ և Իսմայել։


Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին և մեր ձեռքերը նրա արյամբ չշաղախենք, որովհետև մեր եղբայրն է՝ մեր մարմինը»։ Եղբայրները լսեցին նրան։


Ուստի նա գնաց Իսմայելի մոտ և իր կանանցից բացի կին առավ նաև Աբրահամի որդի Իսմայելի դուստր Մայելեթին՝ Նաբեովթի քրոջը։


Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զույգ քարայրում՝ Մամբրեի կաղնու դիմաց,


Ինչ վերաբերում է Իսմայելին, ահա լսեցի քեզ և կօրհնեմ նրան. նրան կաճեցնեմ և անչափ կբազմացնեմ։ Նրանից տասներկու ազգ է սերելու. նրան մեծ ազգ եմ դարձնելու։


Աբրահամն ասաց Աստծուն. «Թող Իսմայելն ապրի քո առաջ»։


Տիրոջ հրեշտակն ավելացրեց. «Դու արդեն հղի ես և որդի պիտի ծնես։ Նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը լսեց քո հեծեծանքը։


Այդ իսկ պատճառով ջրհորը կոչեց «Նրա ջրհորը, որին տեսա դեմ հանդիման» [𝕸 Բեեր-լախայ-ռոի]։ Այն գտնվում է Կադեսի ու Բարադի միջև։


Աբրամն ութսունվեց տարեկան էր, երբ Ագարը նրա համար ծնեց Իսմայելին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ