Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
ԾՆՆԴՈՑ 21:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված լսեց երեխայի ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում էր։ Աստված երկնքից Ագարին ձայն տվեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց քո որդու ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված լսեց տղայի ձայնը։ Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին և ասաց նրան. «Հագա՛ր, ի՞նչ է եղել քեզ. մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը, որտեղ գտնվում է նա։ |
Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
Տիրոջ հրեշտակն ավելացրեց. «Դու արդեն հղի ես և որդի պիտի ծնես։ Նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը լսեց քո հեծեծանքը։
Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, այն աղբյուրի, որ Սուր տանող ճանապարհի վրա է։
Եվ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախի՛ն, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայից եմ փախչում»։
Այդ պահին Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։
Տերը՝ երկնքի Աստվածը և երկրի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից ու այն երկրից, որտեղ ծնվել եմ, նա, որ խոսեց ինձ հետ ու խոստացավ ինձ՝ ասելով. “Քո սերունդներին եմ տալու այս երկիրը”, իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և այնտեղից կին կառնես իմ որդի Իսահակի համար։
«Ես եմ քո հոր Աստվածը։ Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո զավակներին հանուն քո հայր Աբրահամի»։
Աստված ասաց. «Ես քո հայրերի Աստվածն եմ։ Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև այնտեղ քեզ մեծ ազգ եմ դարձնելու։
բայց Տերը հանուն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ դրած ուխտի ողորմեց, գթաց ու հայացքը դարձրեց նրանց, չկամեցավ կործանել նրանց և իր երեսը նրանցից շուռ չտվեց։
Հովաքազն աղոթեց Տիրոջը, և Տերը լսեց նրան, որովհետև տեսավ Իսրայելի նեղությունները, որ պատճառում էր նրան ասորիների արքան։
Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Քաջալերվե՛ք, պի՛նդ կացեք և կտեսնեք փրկությունը Տիրոջից, որ անելու է ձեզ համար այսօր, քանի որ այնպես, ինչպես այսօր կտեսնեք եգիպտացիներին, այլևս հավիտյանս չեք տեսնի։
Տիրոջ հրեշտակը կրակի բոցով մորենու միջից երևաց նրան։ Եվ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր կիզվում։
Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը
Պատգամ Սիոնի հովտի մասին։ Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ դուք բոլորդ ինչո՞ւ իզուր տանիք բարձրացաք։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Հիսուսը, իր մոտ կանչելով աշակերտներին, ասաց. «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն երեք օր է, ինչ ինձ մոտ են և ոչինչ չունեն, որ ուտեն։ Նրանց չեմ ուզում քաղցած արձակել, գուցե ճանապարհին ուժասպառ լինեն»։
Մենք աղաղակ բարձրացրինք դեպի Տերը՝ մեր հայրերի Աստվածը, նա լսեց մեր ձայնը, տեսավ մեր տառապանքները, չարչարանքն ու նեղությունը,
Առավոտյան դաշտից գալով՝ Սավուղը հարցրեց. «Ի՞նչ է պատահել, որ ժողովուրդը լաց է լինում»։ Նրան հայտնեցին հաբիսեցիների ասածները։