Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Առավոտյան դաշտից գալով՝ Սավուղը հարցրեց. «Ի՞նչ է պատահել, որ ժողովուրդը լաց է լինում»։ Նրան հայտնեցին հաբիսեցիների ասածները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ ահա Սավուղը եզների ետևից գալիս էր արտից. և Սավուղն ասաց. «Ի՞նչ է պատահել ժողովրդին, որ լաց է լինում», և նրան ասացին Հաբիսի բնակիչների խոսքերը։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:5
6 Խաչաձեւ Հղումներ  

Աստված լսեց երեխայի ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում էր։ Աստված երկնքից Ագարին ձայն տվեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց քո որդու ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում է։


Նա գնաց այնտեղից ու գտավ Սափատի որդի Եղիսեեին, որը տասներկու եզով վար էր անում, և եզները զույգ-զույգ նրա առաջ էին, իսկ ինքը տասներկուերորդ զույգն էր քշում։ Եղիան մոտեցավ և իր կաշվե վերարկուն նետեց Եղիսեեի վրա։


Պատգամ Սիոնի հովտի մասին։ Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ դուք բոլորդ ինչո՞ւ իզուր տանիք բարձրացաք։


Դանի որդիները շուռ եկան և ասացին Միքային. «Ի՞նչ է եղել քեզ, ինչո՞ւ ես աղաղակում»։


Բենիամինի որդիներից մի մարդ կար՝ Կիս անունով, մի հզոր մարդ, որ որդին էր Աբիելի, նա՝ որդին Արեգի, նա՝ որդին Բեքովրաթի, նա՝ որդին Ափիայի, նա՝ որդին մի հեմինացի մարդու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ