Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 20:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Գիշերը Աստված երազում երևաց Աբիմելեքին և ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունեցող կին է»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց Աստված գիշերը երազում Աբիմելեքի մոտ եկավ և ասաց նրան. «Դու պիտի մեռնես այդ կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունի»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 20:3
22 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն Աստված ահավոր ու դաժան պատուհասներով պատժեց փարավոնին ու նրա ընտանիքի անդամներին Աբրամի կնոջ՝ Սարայի պատճառով։


Փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ արեցիր ինձ հետ, ինչո՞ւ չհայտնեցիր, թե նա քո կինն է։


Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է, աղոթք կանի քեզ համար, և դու կենդանի կմնաս։ Եթե չվերադարձնես, իմացի՛ր, որ դու և քո բոլոր յուրայինները կմեռնեք»։


Երազ տեսավ. ահա երկրի վրա հաստատված մի սանդուղք, որի ծայրը հասնում էր մինչև երկինք, և Աստծու հրեշտակները ելնում-իջնում էին դրա վրայով։


Գիշերը երազում Աստված երևաց Լաբան Ասորուն ու ասաց նրան. «Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես»։


Մի օր Հովսեփը մի երազ տեսավ ու այն պատմեց իր եղբայրներին, և նրան առավել ևս ատեցին։


Նա այլ երազ ևս տեսավ և այն պատմեց իր հորն ու իր եղբայրներին։ Նա ասաց. «Ահա այլ երազ ևս տեսա. իբր արեգակն ու լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագում էին ինձ»։


միևնույն գիշերը եգիպտացիների արքայի տակառապետն ու մատակարարը երազ տեսան։


Նրանք պատասխանեցին. «Երազ տեսանք, և չկա մեկը, որ մեկնի այն»։ Եվ Հովսեփը նրանց ասաց. «Չէ՞ որ Աստծու օգնությամբ հնարավոր է դրանց մեկնությունը։ Պատմե՛ք ինձ»։


Այնտեղ Աստված գիշերը երազի մեջ խոսեց Իսրայելի հետ և ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Նա հարցրեց. «Ո՞վ ես»։


Տերը չթողեց, որ որևէ մեկը կեղեքի նրանց և հանուն նրանց սաստեց թագավորների՝ ասելով.


և կամ գիշերային այցելությամբ, երբ սաստիկ արհավիրքներ են ընկնում մարդկանց վրա՝ անկողնում նիրհելիս,


մարդուն անիրավությունից հետ կանգնեցնելու և նրա մարմինը կործանումից փրկելու համար։


Ցանկություններ ունեցան անապատի մեջ Եվ Աստծուն փորձեցին անջրդի վայրում։


Հովնանն սկսեց մտնել այն քաղաքը, երբ մի օրվա ճանապարհ անցավ, քարոզեց և ասաց. «Եվս այլ երեք [𝕸 քառասուն] օրեր, և Նինվեն կործանվելու է»։


Աստված եկավ Բաղաամի մոտ և նրան ասաց. «Ովքե՞ր են այս մարդիկ, որ քեզ մոտ են»։


Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։


Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։