Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Տերը չթողեց, որ որևէ մեկը կեղեքի նրանց և հանուն նրանց սաստեց թագավորների՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Բայց նա թույլ չտվեց, որ որևէ մեկը նեղի նրանց. Եվ թագավորներ պատժեց նրանց համար՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:21
9 Խաչաձեւ Հղումներ  

Գիշերը Աստված երազում երևաց Աբիմելեքին և ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունեցող կին է»։


Սակայն Աստված ահավոր ու դաժան պատուհասներով պատժեց փարավոնին ու նրա ընտանիքի անդամներին Աբրամի կնոջ՝ Սարայի պատճառով։


Եթե ինձ հետ չլիներ իմ նախահոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը՝ Իսահակի Երկյուղը, այժմ գուցե ինձ ձեռնունայն հետ ուղարկեիր։ Սակայն Աստված տեսավ իմ չարչարանքն ու իմ վաստակը և երեկ հանդիմանեց քեզ»։


Ես հիմա կարող էի քեզ չարիք պատճառել, բայց քո հոր Աստվածը երեկ ասաց ինձ. “Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես”։


Գիշերը երազում Աստված երևաց Լաբան Ասորուն ու ասաց նրան. «Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես»։


Մի ազգից մյուս ազգի մոտ գնացին նրանք, մի թագավորությունից անցան այլ ժողովրդի մոտ։


Եվ դա կլինի նրանց՝ իրենց հպարտության փոխարեն, քանի որ նախատեցին և մեծաբանեցին Ամենակալ Տիրոջ դեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ