Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 40:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 միևնույն գիշերը եգիպտացիների արքայի տակառապետն ու մատակարարը երազ տեսան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Միևնույն գիշերը երկուսն էլ՝ Եգիպտոսի թագավորի մատռվակն ու հացագործը, որոնք բանտում կալանավորված էին, երազ տեսան. ամեն մեկն իր երազը՝ առանձին նշանակությամբ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 40:5
18 Խաչաձեւ Հղումներ  

Գիշերը Աստված երազում երևաց Աբիմելեքին և ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունեցող կին է»։


Այս դեպքերից հետո Եգիպտոսի արքայի տակառապետն ու մատակարարը մեղանչեցին իրենց տիրոջ՝ եգիպտացիների արքայի հանդեպ։


Բանտապետը նրանց վստահեց Հովսեփին, և նա հոգ էր տանում նրանց։ Որոշ ժամանակ բանտում մնալուց հետո


Առավոտյան Հովսեփը մտավ նրանց մոտ և տեսավ, որ նրանք խռովված են։


Նրանք պատասխանեցին. «Երազ տեսանք, և չկա մեկը, որ մեկնի այն»։ Եվ Հովսեփը նրանց ասաց. «Չէ՞ որ Աստծու օգնությամբ հնարավոր է դրանց մեկնությունը։ Պատմե՛ք ինձ»։


Մի գիշեր երկուսս էլ՝ ես և նա, երազ տեսանք. յուրաքանչյուրս տարբեր երազ տեսավ։


Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ