Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՆԱՆ 3:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Հովնանն սկսեց մտնել այն քաղաքը, երբ մի օրվա ճանապարհ անցավ, քարոզեց և ասաց. «Եվս այլ երեք [𝕸 քառասուն] օրեր, և Նինվեն կործանվելու է»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Հովնանը քաղաքին մոտեցավ, մեկ օրվա ճանապարհից շրջելով քարոզում էր ու ասում. «Եվս քառասուն օր կա, ու Նինվեն պիտի կործանվի»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՆԱՆ 3:4
10 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Նրա մոտ եկավ Ամովսի որդի Եսայի մարգարեն և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քո տան գործերը կարգի՛ դիր, քանզի դու չես առողջանալու, մեռնելու ես”»։


քո կյանքը տասնհինգ տարով պիտի երկարեցնեմ, Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու քո քաղաքը, պաշտպան պիտի կանգնեմ քո քաղաքին հանուն ինձ և իմ ծառա Դավթի”»։


Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ, դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։ Տերը՝ Աստված, մեր դատավորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,


“Եթե իսկապես մնաք այս երկրում, ձեզ կշենացնեմ և ոչ թե կքանդեմ, ձեզ կտնկեմ և ոչ թե արմատախիլ կանեմ, որովհետև մեղմացել եմ այն չարությունից, որ ասացի, թե ձեր նկատմամբ պիտի անեմ։


Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց։


Նինվեացիները դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգան և կդատապարտեն նրան, որովհետև նրանք Հովնանի քարոզչությամբ զղջացին. իսկ ահա այստեղ Հովնանից ավելի մեծը կա։


որովհետև ինչպես Հովնանը նշան եղավ նինվեացիների համար, նույնպես Մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար։


Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ հարություն պիտի առնեն այս սերնդի հետ և պիտի դատեն նրան, որովհետև Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին։ Բայց ահա Հովնանից մեծը կա այստեղ»։


ապա իմացե՛ք. եթե Տիրոջ անունից մարգարեի ասածը չի կատարվում, չի լինում, ապա դա Տիրոջ ասած խոսքը չէ. մարգարեն ամբարշտությամբ է խոսել, նա չպիտի ապրի”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ