Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։
ԾՆՆԴՈՑ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։ |
Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։
Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
Ուրեմն ի՞նչ ասենք կավե տան մեջ բնակվածների մասին (մենք էլ նույն կավից ենք). կհարվածի նրանց՝ իբրև ցեցի,
Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։
Դադարե՛ք հույս դնել այն մարդու վրա, որի շունչը ռունգերի մեջ է, որովհետև ի՞նչ արժեք պիտի ունենա նա։
Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։
Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականությամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թե կնստենք նրա հովանու տակ և կապրենք հեթանոսների մեջ։
ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրա միս եմ բերելու և ձեզ մաշկով եմ պատելու, ձեզ իմ հոգին եմ տալու, և դուք կենդանանալու եք։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը”»։
Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին։ Ասաց Տերը, որ տարածեց երկինքն ու գցեց երկրի հիմքերը և ստեղծում է մարդու հոգին նրա մեջ.
Մովսեսն ու Ահարոնը, երեսնիվայր ընկնելով, ասացին. «Ո՛վ Աստված, Աստված հոգիների ու բոլոր մարմինների, եթե մի մարդ մեղանչեց, ողջ ժողովրդի՞ վրա պիտի գա Տիրոջ բարկությունը»։
ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտվում, իբր թե մի բանի կարոտ է։ Նա է ամեն բանի տալիս կյանք և շունչ և ամեն ինչ։
Արդ, ո՞վ ես դու, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կասի՝ ինչո՞ւ ինձ այսպես ստեղծեցիր։
Այդպես էլ գրված է, որ առաջին մարդը՝ Ադամը, «եղավ իբրև շնչավոր էակ» (Ծնն. 2.7), երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի։
Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։
Արդարև, գիտենք՝ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, քայքայվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում։
Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք։