ԾՆՆԴՈՑ 2:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ԱՅՍ Է ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են երկնքի ու երկրի ծնունդները, նրանց ստեղծման ժամանակը։ Այն օրը, երբ Տեր Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը, |
Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։
ՍՐԱՆՔ ԵՆ ՆՈՅԻ ՈՐԴԻՆԵՐԻ՝ ՍԵՄԻ, ՔԱՄԻ և ՀԱԲԵԹԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ։ Ջրհեղեղից հետո նրանց որդիներ ծնվեցին։
ԱՅՍ Է ՍԵՄԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Սեմը հարյուրամյա հասակում՝ ջրհեղեղից հետո երկրորդ տարում, ծնեց Արփաքսադին։
Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից։
ԱՅՍ Է ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՈՐԴԻ ԻՍՄԱՅԵԼԻ, որին Աբրահամի համար ծնեց եգիպտուհի Ագարը՝ Սառայի աղախինը։
ԱՅՍ Է ՄԱՐԴԿԱՆՑ [𝕸 Ադամի] ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔԸ։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց Ադամին [𝕸 մարդուն], ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան,
Երբ ամբողջ ժողովուրդը տեսավ դա, ընկավ երեսնիվայր և ասաց. «Արդարև, Տերն Աստված է, Տերն Աստված է»։
ու աղոթեց. «Ո՜վ Տեր, մեր հայրերի՛ Աստված, չէ՞ որ դու ես Աստված երկնքում, որ տիրում ես հեթանոս ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում է իշխանության ուժը, և ոչ ոք չի կարող քեզ դեմ կանգնել։
Սրանք են Ղևիի որդիների անունները, ըստ իրենց սերունդների՝ Գեթսոն, Կահաթ և Մերարի։ Ղևին ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
Այսպես է ասում Աստված՝ Իսրայելի թագավորը և նրա փրկիչ Զորությունների Տերը. «Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստված չկա։
Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն նրանից, որ Է, որ էր, և որը գալու է. նաև Հոգու յոթ զորություններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է.
«Ես եմ Այբը ու ես եմ Քեն»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։
«Գոհություն ենք մատուցում քեզ, Ամենակա՛լ Տեր, Աստվա՛ծ, որ ես և էիր, ձեռքդ առար քո մեծ զորությունն ու թագավորեցիր։
Եվ լսեցի այդ հրեշտակից, որ ասում էր. «Արդար ես դու, որ էիր և ես, սո՛ւրբդ, որ այսպե՛ս դատաստան արեցիր.