19 ԱԲՐԱՀԱՄԻ ՈՐԴՈՒ՝ ԻՍԱՀԱԿԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ Է։ Աբրահամը ծնեց Իսահակին։
19 Սրանք են Աբրահամի որդի Իսահակի սերունդները. Աբրահամը ծնեց Իսահակին։
Աբրահամից ծնվեց Իսահակը. Իսահակից՝ Հակոբը. Հակոբից՝ Հուդան և նրա եղբայրները.
նա՝ Հակոբի, նա՝ Իսահակի, նա՝ Աբրահամի, նա՝ Թարայի, նա՝ Նաքորի,
Եվ նրան տվեց թլփատության ուխտը։ Ապա նա ծնեց Իսահակին և թլփատեց նրան ութերորդ օրը. Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ տասներկու նահապետներին։
Աբրահամի հարճի՝ Քետուրայի որդիները. նա նրա համար ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին և Սովիվեին։ Հեկսանի որդիները՝ Սաբա և Դեդան։ Դեդանի որդիները՝ Ռագուել, Նաբդեել, Ասուրիիմ, Լատուսիիմ և Լոովմին։
Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Ռեբեկային՝ Ասորիների Միջագետքում ապրող ասորի Բաթուելի դստերը, որը ասորի Լաբանի քույրն էր։
Աբրահամն իր որդու անունը, որին Սառան ծնեց իր համար, Իսահակ դրեց։
Աբրահամի որդիները՝ Իսահակ և Իսմայել։
Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսավ և Հակոբ։