Եվ Տերն ասաց. «Սրանք մեկ ազգ են, մեկ լեզու ունեն և սկսել են այս կառուցել։ Արդ, ոչինչ չի պակասում նրանց՝ իրենց ցանկությունն ի կատար ածելու։
ԾՆՆԴՈՑ 19:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ասացին. «Հեռո՛ւ կաց։ Իբրև պանդուխտ ես բնակվում. մի՞թե դատաստան էլ ես ուզում տեսնել։ Հիմա քեզ ավելի շատ կչարչարենք, քան նրանց»։ Նրանք հարձակվեցին այդ մարդու՝ Ղովտի վրա, և քիչ էր մնացել, որ ջարդեին դուռը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք ասացին. «Դե՛ն գնա»։ Եվ ասացին. «Եկել է որպես պանդուխտ և դատավորություն էլ է անում. հիմա քեզ նրանցից վատ կանենք»։ Եվ սաստիկ բռնադատեցին մարդուն, այսինքն՝ Ղովտին, և մոտեցան, որ դուռը կոտրեն։ |
Եվ Տերն ասաց. «Սրանք մեկ ազգ են, մեկ լեզու ունեն և սկսել են այս կառուցել։ Արդ, ոչինչ չի պակասում նրանց՝ իրենց ցանկությունն ի կատար ածելու։
Աբրամը բնակություն հաստատեց քանանացիների երկրում, իսկ Ղովտը բնակվեց այն կողմերում գտնվող մի քաղաքում և իր վրանը խփեց Սոդոմում։
Նա պատասխանեց. «Ո՞վ քեզ իշխան և դատավոր կարգեց մեզ վրա, թե՞ ինձ էլ ես ցանկանում սպանել, ինչպես երեկ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասաց, թե այսպիսով հայտնի եղավ իր արածը։
Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ ամենավատն այն է, որ բոլորին էլ նույն դիպվածն է վիճակված։ Քանզի մարդկանց որդիների սրտերը լցվել են չարությամբ, և նրանց ամբողջ կյանքի ընթացքում հոգսն է նրանց սրտերում, որից հետո արդեն իրենք էլ պիտի մեռնեն։
Ասում էին. «Հեռո՛ւ կաց ինձնից, մի՛ մոտեցիր ինձ, որովհետև ես սուրբ եմ»։ Դա ծուխն է իմ բարկության, որի մեջ ամեն օր բորբոքվում է կրակը։
Ի գայթակղություն քեզ՝ բազում հովիվներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար և բոլորի մոտ կորցրիր քո ամոթը։
Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց ամոթի զգացում ունեցողների պես չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար իրենց կործանումն են գտնելու, և երբ իրենց այցելելու լինեմ՝ բնաջնջվելու են»,- ասում է Տերը։
Պիտի ամաչե՞ն, որ պղծություն գործեցին։ Սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքներում պատկառանք չզգացին, դրա համար երբ իրենց այցելելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն և ուժասպառ լինեն,- ասում է Տերը։
Սոդոմի՝ քո քրոջ անօրենությունն այս էր. ամբարտավանություն, հացի լիության և գինու զեխության մեջ մեղկ կյանք էին վարում ինքն ու իր դուստրերը։ Սրանով գերազանցում էին ինքն էլ, դուստրերն էլ։ Աղքատին ու տնանկին ձեռք չէին մեկնում,
Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։
Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրվի, ինչպես օրենքն է, ապա վերցրո՛ւ այնքան, ինչքան սիրտդ ցանկանա»։ Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, ապա թե ոչ՝ բռնի կառնեմ»։
Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թե ի՛նչ ես անելու, քանի որ մեր տիրոջ ու իր ամբողջ տան վրա չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։