Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 19:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մոտեցել։ Նրանց բերեմ ձեզ մոտ, և նրանց հետ վարվե՛ք այնպես, ինչպես հաճելի է ձեզ, միայն թե այդ մարդկանց նկատմամբ որևէ մեղք մի՛ գործեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի տակ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ահա ես երկու աղջիկ ունեմ, որոնք տղամարդ չեն ճանաչել. թող նրանց դուրս բերեմ ձեզ մոտ, և ինչ հաճելի է ձեր աչքին, արե՛ք նրանց, միայն թե այս մարդկանց բան մի՛ արեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի հովանու տակ»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 19:8
12 Խաչաձեւ Հղումներ  

Հաց բերեմ, կերե՛ք և ապա գնացե՛ք ձեր ճանապարհով, որովհետև ձեր ծառայի մոտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»։ Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։


և ասաց նրանց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, մի՛ գործեք այդ չարիքը։


Ռուբենը, դիմելով հորը, ասաց. «Սպանի՛ր իմ երկու որդիներին, եթե Բենիամինին քեզ չվերադարձնեմ։ Նրան վստահի՛ր ինձ, և ես նրան կվերադարձնեմ քեզ»։


Ահարոնն ասաց Մովսեսին. «Մի՛ զայրացիր, տե՛ր իմ, որովհետև դու ինքդ էլ գիտես քո ժողովրդի մոլուցքը։


Ով խրատում է չարերին, անարգում է իր անձը, ով հանդիմանում է ամբարիշտներին, ատում է իր անձը։


Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։


Քանի որ չգիտեր՝ ի՛նչ էր խոսում, որովհետև սարսափահար էին։


Եվ մի՞թե, ինչպես զրպարտում են մեզ և ինչպես ոմանք մեր մասին ասում են՝ իբր թե ասել ենք՝ «Չարիք գործենք, որ բարին գա»։ Այսպիսի մարդկանց դատապարտությունն արդար է։


Այն մարդը՝ տան տերը, գնաց նրանց մոտ և ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, անզգամություն մի՛ արեք, այդ մարդու՝ իմ տունը մտնելուց հետո այդ անզգամությունը մի՛ արեք։


Ահա իմ կույս աղջիկը և այդ մարդու հարճը. նրանց դուրս հանեմ, լլկե՛ք նրանց, արե՛ք նրանց հետ այն, ինչ հաճելի է ձեզ, բայց այս մարդու հետ այդ անզգամությունը մի՛ արեք»։


Փուշն ասաց ծառերին. “Եթե դուք իսկապես ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք ծածկվե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ՝ փշից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի մայրիները”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ