Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 18:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հաց բերեմ, կերե՛ք և ապա գնացե՛ք ձեր ճանապարհով, որովհետև ձեր ծառայի մոտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»։ Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ես մի պատառ հաց բերեմ, և զորացրե՛ք ձեր սրտերը, հետո կգնաք, որովհետև դրա համար եք եկել ձեր ծառայի մոտ»։ Նրան ասացին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 18:5
12 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը շտապեց դեպի վրանը՝ Սառայի մոտ, և նրան ասաց. «Շտապի՛ր, երեք գրիվ նաշի՛հ հունցիր ու նկանա՛կ պատրաստիր»։


Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մոտեցել։ Նրանց բերեմ ձեզ մոտ, և նրանց հետ վարվե՛ք այնպես, ինչպես հաճելի է ձեզ, միայն թե այդ մարդկանց նկատմամբ որևէ մեղք մի՛ գործեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի տակ»։


Հակոբն ասաց. «Այդպես չէ. եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն ընդունի՛ր իմ ընծաները, որովհետև երբ քո դեմքը տեսա, կարծես թե Աստծու դեմքը տեսնեի։ Ինձ բարությամբ ընդունեցիր,


Կինը գնաց բերելու։ Եղիան, նրա հետևից ձայն տալով, ասաց. «Ինձ համար մի պատառ հա՛ց բեր»։


Ասաց. «Մի՛ մոտեցեք իմ օծյալներին Եվ մի՛ մեղանչեք մարգարեներիս դեմ»։


Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Հուդայից և Երուսաղեմից պիտի վերացնի հզոր տղամարդուն և զորավոր կնոջը, հացի զորությունը և ջրի զորությունը,


Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։


Մանովեն ասաց հրեշտակին. «Թող որ քեզ մի փոքր ժամանակ մեզ մոտ պահենք և մի ուլ պատրաստենք ու դնենք քո առաջ»։


Տիրոջ հրեշտակը Մանովեին ասաց. «Եթե ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտի, իսկ եթե ուլը ողջակեզ պիտի անես, Տիրո՛ջը մատուցիր այն»։ Մանովեն չիմացավ, որ նա Տիրոջ հրեշտակն է։


Չորրորդ օրը, երբ առավոտը կանուխ վեր կացան, նրանք ոտքի ելան, որ գնան։ Աղջկա հայրն ասաց իր փեսային. «Սիրտդ պնդացրո՛ւ մի կտոր հացով, հետո կգնաք»։


մի՛ գնա այստեղից, մինչև որ քեզ մոտ գամ և իմ զոհը բերեմ ու դնեմ քո առաջ»։ Նա ասաց. «Ես եմ, և կնստեմ այստեղ, մինչև որ հետ դառնաս ինձ մոտ»։


Գեդեոնը ներս մտավ, այծերի հոտից մի ուլ մորթեց և մեկ արդու ալյուրից բաղարջ հաց պատրաստեց, միսը դրեց ափսեի վրա, արգանակը կճուճի մեջ լցրեց, դրեց նրա առաջ՝ կաղնու տակ, և երկրպագություն արեց։