Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Գեդեոնը ներս մտավ, այծերի հոտից մի ուլ մորթեց և մեկ արդու ալյուրից բաղարջ հաց պատրաստեց, միսը դրեց ափսեի վրա, արգանակը կճուճի մեջ լցրեց, դրեց նրա առաջ՝ կաղնու տակ, և երկրպագություն արեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Գեդեոնը գնաց, այծերից մի ուլ և մեկ արդու ալյուրից բաղարջ պատրաստեց, միսը դրեց մի սակառի մեջ, արգանակն էլ մի կճուճի մեջ ածեց, բերեց բևեկնու տակ նրա առաջ և մատուցեց։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:19
9 Խաչաձեւ Հղումներ  

ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, քո ծառային մի՛ անտեսիր,


Հաց բերեմ, կերե՛ք և ապա գնացե՛ք ձեր ճանապարհով, որովհետև ձեր ծառայի մոտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»։ Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։


Եթե մեկը որպես անարյուն ընծա մատուցի թոնրի մեջ եփվածը, ապա Տիրոջը թող ընծայի ձիթայուղով հունցված նաշիհից բաղարջ նկանակ և բաղարջ լավաշ։


Հիսուսը նրանց մի առակ ևս պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։


թե ինչպես է բոցը զոհասեղանից դեպի երկինք բարձրանում, տեսան Տիրոջ հրեշտակին՝ զոհասեղանի բոցի հետ երկինք բարձրանալիս։ Մանովեն ու նրա կինը երեսի վրա գետնին ընկան։


մի՛ գնա այստեղից, մինչև որ քեզ մոտ գամ և իմ զոհը բերեմ ու դնեմ քո առաջ»։ Նա ասաց. «Ես եմ, և կնստեմ այստեղ, մինչև որ հետ դառնաս ինձ մոտ»։


Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ միսն ու բաղարջ հացը, դի՛ր այս քարի վրա, իսկ արգանակը վրա՛ն թափիր»։ Նա այդպես էլ արեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ