Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Չորրորդ օրը, երբ առավոտը կանուխ վեր կացան, նրանք ոտքի ելան, որ գնան։ Աղջկա հայրն ասաց իր փեսային. «Սիրտդ պնդացրո՛ւ մի կտոր հացով, հետո կգնաք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Երբ չորրորդ օրն առավոտը կանուխ վեր կացան, նա ելավ, որ գնա, բայց աղջկա հայրն իր փեսային ասաց. «Սիրտդ մի կտոր հացով պնդացրո՛ւ, հետո կգնաք»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:5
9 Խաչաձեւ Հղումներ  

Հինգերորդ օրը կանուխ վեր կացավ, որ գնա. աղջկա հայրն ասաց. «Սիրտդ պնդացրո՛ւ հացով և զբոսնի՛ր, մինչև օրը վերջանա»։ Եվ կերան ու խմեցին երկուսով։


Հաց բերեմ, կերե՛ք և ապա գնացե՛ք ձեր ճանապարհով, որովհետև ձեր ծառայի մոտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»։ Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։


Եվ սնունդ ընդունելով՝ զորացավ ու Դամասկոսում մի քանի օր շարունակ աշակերտների հետ էր։


Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։


Ասաց. «Մի՛ մոտեցեք իմ օծյալներին Եվ մի՛ մեղանչեք մարգարեներիս դեմ»։


Արքան, խոսելով Աստծու մարդու հետ, ասաց. «Ինձ հետ տո՛ւն մտիր, ճաշի՛ր, և ես քեզ պարգև կտամ»։


Նա կերավ և ուժ առավ, քանի որ երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել, ո՛չ ջուր խմել։


Նրա աները՝ աղջկա հայրը, ներս տարավ նրան, և նա նրա մոտ մնաց երեք օր։ Կերան, խմեցին և գիշերեցին այնտեղ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ