Եվ Աբրամը գնաց, ինչպես Աստված պատվիրել էր նրան։ Նրա հետ գնաց նաև Ղովտը։ Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից։
ԾՆՆԴՈՑ 17:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամն իննսունինը տարեկան էր, երբ թլփատեց իր թլիփը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ նրա անթլփատության մարմինը թլփատվեց։ |
Եվ Աբրամը գնաց, ինչպես Աստված պատվիրել էր նրան։ Նրա հետ գնաց նաև Ղովտը։ Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից։
Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։
Աբրահամը դեմքը խոնարհեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարյուր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամյա Սառան կարո՞ղ է ծնել»։
Եվ քանի որ Աբրահամն ու Սառան ծերացել էին, օրերն անցել էին, իսկ Սառան կորցրել էր ծննդաբերելու կարողությունը,
Եվ թլփատությունն ստացավ իբրև նշան, իբրև կնիք անթլփատ վիճակում ունեցած հավատի արդարության, որպեսզի նա հայր լինի բոլոր նրանց, ովքեր առանց թլփատված լինելու հավատում են, որպեսզի այդ նրանց նույնպես արդարություն համարվի,