Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 12:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ Աբրամը գնաց, ինչպես Աստված պատվիրել էր նրան։ Նրա հետ գնաց նաև Ղովտը։ Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ Աբրամը գնաց, ինչպես Տերն ասել էր նրան։ Ղովտն էլ գնաց նրա հետ։ Խառանից դուրս գալիս Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 12:4
10 Խաչաձեւ Հղումներ  

Հավատո՛վ Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց՝ գնալու այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց. և չգիտեր՝ ուր էր գնում։


Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։


ԱՅՍ Է ԹԱՐԱՅԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին։


Այդ ժամանակ Աբրահամը, ելնելով քաղդեացիների երկրից, բնակություն հաստատեց Խառանում։ Այդտեղից էլ նրա հոր մահվանից հետո Աստված նրան պանդխտեցնելով փոխադրեց այս երկիրը, որտեղ այժմ բնակվում եք դուք։


Եվ այսպես համբերատար լինելով՝ Աբրահամը հասավ խոստմանը։


Սարայը՝ Աբրամի կինը, իր աղախին եգիպտացի Ագարին կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, որ տասը տարի ապրում էր քանանացիների երկրում։


Աբրամն ութսունվեց տարեկան էր, երբ Ագարը նրա համար ծնեց Իսմայելին։


Աբրահամն ապրեց հարյուր յոթանասունհինգ տարի։


Հակոբը Երդման ջրհորի մոտից ելավ և գնաց դեպի Խառան։


Ղովտը, որ Աբրամի հետ էր, նույնպես ուներ արջառներ, ոչխարներ և անասուններ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ