Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 18:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եվ քանի որ Աբրահամն ու Սառան ծերացել էին, օրերն անցել էին, իսկ Սառան կորցրել էր ծննդաբերելու կարողությունը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Աբրահամն ու Սառան ծերացած էին և օրերն անցկացրած։ Սառայի համար դադարել էր կանանց սովորական վիճակի մեջ լինելը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 18:11
14 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը դեմքը խոնարհեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարյուր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամյա Սառան կարո՞ղ է ծնել»։


Աբրահամն իր մտքում մտածեց, թե Աստված կարո՛ղ է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին։ Ուստի և, որպես նախօրինակ այդ բանի, նա վերստացավ իր որդուն։


Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և սա ամուլ կոչվածի հղիության վեցերորդ ամիսն է,


Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ինչպե՞ս վստահ լինեմ, քանի որ ծեր եմ, և կինս էլ տարիքն առել է»։


Նրանք որդի չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ արդեն առաջացած տարիքում էին։


Այն կինը, որից արյուն հոսի, և արյան հոսումը բնական հոսումն է, նա յոթ օր կլինի իր դաշտանի մեջ։ Ով որ դիպչի նրան, անմաքուր կհամարվի մինչև երեկո։


Նա ասաց իր հորը. «Թող քեզ վիրավորական չթվա, տե՛ր, որ քո ներկայությամբ չեմ կարող ոտքի ելնել, որովհետև դաշտանի մեջ եմ»։ Լաբանը խուզարկեց ամբողջ վրանը, բայց կուռքերը չգտավ։


Աբրահամն իննսունինը տարեկան էր, երբ թլփատեց իր թլիփը,


Եվ ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխա է սնելու, քանի որ իմ ծերության ժամանակ որդի ծնեցի»։


Աբրահամը ծերացել էր, տարիքն առել։ Եվ Տերն օրհնել էր Աբրահամին ըստ ամենայնի։


Սառան՝ իմ տիրոջ կինը, ծերության հասակում իմ տիրոջ համար մի որդի ծնեց, և իր ողջ ունեցվածքը նրան տվեց։


Հեսուն ծերացել էր և տարիքն առել։ Տերն ասաց Հեսուին. «Դու ծերացել ես և օրերդ ապրել ես, բայց շատ երկրներ են մնացել ժառանգելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ