Եվ Աբրամը գնաց, ինչպես Աստված պատվիրել էր նրան։ Նրա հետ գնաց նաև Ղովտը։ Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից։
ԾՆՆԴՈՑ 16:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրամն ութսունվեց տարեկան էր, երբ Ագարը նրա համար ծնեց Իսմայելին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Հագարը Աբրամի համար ծնեց Իսմայելին։ |
Եվ Աբրամը գնաց, ինչպես Աստված պատվիրել էր նրան։ Նրա հետ գնաց նաև Ղովտը։ Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից։
Ագարը Աբրամի համար ծնեց մի որդի, և Աբրամն իր որդու անունը, որին ծնեց Ագարը, Իսմայել դրեց։
Սարայը՝ Աբրամի կինը, իր աղախին եգիպտացի Ագարին կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, որ տասը տարի ապրում էր քանանացիների երկրում։
Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։