Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 16:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Սարայը՝ Աբրամի կինը, իր աղախին եգիպտացի Ագարին կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, որ տասը տարի ապրում էր քանանացիների երկրում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Սարան՝ Աբրամի կինը, վերցրեց իր եգիպտացի աղախին Հագարին ու նրան կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանի երկրում տասը տարի բնակվելուց հետո։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 16:3
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Սարայն ասաց Աբրամին. «Ես անիրավվում եմ քեզանից։ Ես իմ աղախնին քո գիրկը տվեցի, իսկ նա, տեսնելով, որ հղի է, արհամարհում է ինձ։ Աստված թող դատ անի իմ ու քո միջև»։


Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։


Նա յոթ հարյուր կին և երեք հարյուր հարճ ուներ, և նրա կանայք խոտորեցրին նրա սիրտը։


Դավիթը Քեբրոնից Երուսաղեմ գալուց հետո ուրիշ կանայք ու հարճեր ևս առավ։ Դավիթն ուրիշ տղաներ և աղջիկներ էլ ունեցավ։


Երբ Իսրայելը բնակություն հաստատեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայելն իմացավ և շատ վատ ընդունեց դա։ Հակոբի որդիները տասներկուսն էին։


Եվ այսպես ընծաներն ուղարկեց իրենից առաջ, իսկ ինքն այդ գիշեր քնեց այնտեղ՝ իջևանում։


Երբ Լիան տեսավ, որ այլևս չի կարողանում ծնել, իր նաժիշտ Զելփային տվեց Հակոբին կնության։


Եվ նա իր աղախին Բալլային տվեց նրան կնության։ Հակոբը մերձեցավ նրան։


Ուստի նա գնաց Իսմայելի մոտ և իր կանանցից բացի կին առավ նաև Աբրահամի որդի Իսմայելի դուստր Մայելեթին՝ Նաբեովթի քրոջը։


իսկ հարճերից ծնված իր որդիներին, քանի դեռ կենդանի էր, պարգևներ տվեց և իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիր։


Աբրամը մերձեցավ Ագարին. նա հղիացավ։ Երբ Ագարը տեսավ, որ հղի է, սկսեց արհամարհել իր տիրուհուն։


Աբրամն ութսունվեց տարեկան էր, երբ Ագարը նրա համար ծնեց Իսմայելին։


և բնակվեց Փառանի անապատում։ Եվ մայրը նրան եգիպտացիների երկրից կին առավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ