ԾՆՆԴՈՑ 12:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Աբրամը մոտեցավ Եգիպտոսին, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ նա Եգիպտոս մտնելու մոտ էր, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Ահա գիտեմ, որ դու գեղեցիկ տեսքով մի կին ես։ |
Երբ Աստված ինձ հանեց իմ հոր տնից, ես նրան ասացի. “Շնո՛րհ արա ինձ. ուր էլ գնանք, իմ մասին ասա՛, թե՝ իմ եղբայրն է”»։
Աբրահամն իր կին Սառայի մասին ասաց, թե իր քույրն է։ Եվ գերարացիների արքա Աբիմելեքը մարդ ուղարկեց և Սառային կնության առավ։
Աղջիկն արտաքինով շատ գեղեցիկ էր։ Նա կույս էր, որին տղամարդ դեռ չէր մերձեցել։ Նա իջավ աղբյուրի մոտ, լցրեց իր սափորն ու ելավ։
Երբ տեղացիները հարցրին նրա կնոջ՝ Ռեբեկայի մասին, ասաց. «Իմ քույրն է», որովհետև վախեցավ ասել «Իմ կինն է». միգուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, քանի որ Ռեբեկան արտաքինով գեղեցիկ էր։
Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։
Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։
Բայց մարդկանցից վախի և ամոթի պատճառով պիտի հայտնվեն և կործանվեն. իսկ Տիրոջը հուսացողը ուրախ պիտի լինի։ Ամբարշտությունը մարդուն տանում է գայթակղության, իսկ ով Տիրոջն է ապավինում, պիտի փրկվի։
Նրա անունը Նաբաղ էր, իսկ կնոջ անունը՝ Աբիգեա։ Կինը լի էր իմաստությամբ և շատ բարետես էր, իսկ ամուսինը դաժան էր, չարամիտ ու շնաբարո։