Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Նրա անունը Նաբաղ էր, իսկ կնոջ անունը՝ Աբիգեա։ Կինը լի էր իմաստությամբ և շատ բարետես էր, իսկ ամուսինը դաժան էր, չարամիտ ու շնաբարո։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Այդ մարդու անունը Նաբաղ էր, նրա կնոջ անունը՝ Աբիգեա։ Այդ կինը խոհեմամիտ էր ու գեղեցկադեմ, իսկ մարդը խստաբարո էր և չարագործ. նա Քաղեբի սերնդից էր։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:3
15 Խաչաձեւ Հղումներ  

Իմաստուն կանայք կառուցում են իրենց տները, իսկ անզգամները կործանում իրենց ձեռքերով։


Եթե առաքինի կին գտնվի, բոլոր պատվական քարերից թանկագին կլինի։


Ինչ դու շինեցիր, նրանք ավերեցին. Արդարն ի՞նչ կարող էր անել։


Ուժ և վայելչություն հագած՝ ուրախ պիտի լինի իր վերջին օրերին։


Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թե ի՛նչ ես անելու, քանի որ մեր տիրոջ ու իր ամբողջ տան վրա չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։


Մենք ասպատակեցինք Քերեթի հարավային կողմերը, Հուդայի երկրի կողմերը և Քաղեբի հարավակողմը, իսկ Սիկելակը հրի մատնեցինք»։


Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների մեջ՝ Աստծու հրամանով։ Հեսուն նրան տվեց Արբոկ քաղաքը, որը Ենակի որդիների մայրաքաղաքն է, այսինքն՝ Քեբրոնը։


Այդ օրերին Դավիթը լսեց, որ Նաբաղ կարմեղացին խուզում է իր հոտերը։


Երբ Աբրամը մոտեցավ Եգիպտոսին, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես։


Իմ տերը այդ դաժան Նաբաղի արարքն իր սրտին մոտ թող չընդունի, քանի որ ինչպես իր անունն է, այնպես էլ ինքն է։ Նրա անունը Նաբաղ է, ուրեմն անզգամությունն իր հետ է։ Ես՝ քո աղախինը, քո ուղարկած ծառաներին չեմ տեսել։


Տներն ու հարստությունը հայրերը բաժանում են որդիներին, իսկ կինը մարդուն կարգվում է Տիրոջից։


Ծառան, որ թագավոր է դառնում, անմիտը, որ կշտանում է հացով,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ