Նրա թագավորության առաջին տարածքները եղան Բաբելոնը, Որեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին Սենաարի երկրում։
ԾՆՆԴՈՑ 11:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ պատճառով էլ այն կոչվեց Խառնակություն [𝕸 Բաբել], որովհետև Տերը՝ Աստված, այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար այն Բաբելոն կոչվեց, որովհետև այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն։ Տերը նրանց այնտեղից ցրեց ողջ աշխարհով մեկ։ |
Նրա թագավորության առաջին տարածքները եղան Բաբելոնը, Որեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին Սենաարի երկրում։
Ահա սրանք են Քամի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու իրենց տոհմերի։
Եբերը ծնեց երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք երկիրը տրոհվեց, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր։
Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,
Ապա եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, և բոլորն էլ լեզուներ խոսեն, երբ անտեղյակ կամ անհավատ մարդիկ մտնեն այնտեղ, արդյոք չե՞ն ասի. «Դուք գժվե՞լ եք»։