Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 10:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Եբերը ծնեց երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք երկիրը տրոհվեց, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եբերին երկու որդիներ ծնվեցին. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք բաժանվեց երկիրը, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 10:25
10 Խաչաձեւ Հղումներ  

Եբերն ունեցավ երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, քանզի նրա օրոք երկիրը բաժանվեց, իսկ նրա եղբոր անունը՝ Հեկտան։


Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,


Երբ Բարձրյալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, երբ սփռեց Ադամի որդիներին, ազգերի սահմանները սահմանեց ըստ Աստծու հրեշտակների թվի։


Այս է Նոյի որդիների սերնդաբանությունն ըստ իրենց տոհմերի։ Ջրհեղեղից հետո սրանցից երկրի վրա սփռվեցին ազգերի ճյուղերը։


Սեմը՝ Հաբեթի երեց եղբայրը՝ Եբերի սերունդների նախահայրը, նույնպես որդիներ ծնեց։


Հեկտանը ծնեց Էլմովդադին, Սաղեքին, Ասարմովթին, Հարաքին,


Սրանցից բաժանվեցին ազգերի ճյուղերը՝ յուրաքանչյուրն ըստ իր երկրի, ըստ իր լեզվի և տոհմի։


Նրանց է միայն տրվել երկիրը, և ոչ մի օտարածին նրանց մեջ չի մտել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ