ԾՆՆԴՈՑ 11:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերն ասաց. «Սրանք մեկ ազգ են, մեկ լեզու ունեն և սկսել են այս կառուցել։ Արդ, ոչինչ չի պակասում նրանց՝ իրենց ցանկությունն ի կատար ածելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց. «Ահա մեկ ազգ է, և մեկ լեզու նրանց բոլորի համար, և ահա սկսեցին կառուցել, ու հիմա նրանց համար դժվար չի լինի կառուցել այն, ինչ որ խորհեցին։ |
Տերը՝ Աստված, ասաց. «Ահա Ադամը եղավ իբրև մեկը մեզանից՝ ճանաչելով բարին և չարը։ Արդ, միգուցե երկարի ձեռքը և պոկի կենաց ծառից, ուտի և ապրի հավիտյան»։
Երբ Տերը՝ Աստված, տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, և ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում,
Եվ Տերը՝ Աստված, առավ անուշ հոտը, խորհեց և ասաց. «Այլևս երկիրը չեմ անիծի մարդկանց գործերի համար։ Քանի որ մարդկանց միտքը մանկուց շարունակ ձգտում է դեպի չարը, այլևս երբեք կենդանի ոչ մի էակի չեմ ոչնչացնի, ինչպես որ արեցի։
Երբ կեսօր եղավ, թեզբացի Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձրաձա՛յն կանչեք, չէ՞ որ աստված է, թերևս զբաղված է կամ գործ է կատարում, կամ գուցե քնած է և զարթնի»։
Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։
«Եվ այգեկութից առաջ երեք ամսով ձեզ զրկեցի անձրևից. մի քաղաքի վրա կտեղացնեմ, իսկ մյուս քաղաքի վրա չեմ տեղացնի. մի մասը կխոնավացնեմ, իսկ մյուսը, որտեղ տեղացրած չեմ լինի, կչորանա։
Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,
Գնացե՛ք, աղաղակե՛ք այն աստվածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղության ժամանակ»։