Արքան իր ասածը պարտադրեց Հովաբին ու զորքի հրամանատարներին։ Հովաբն ու զորքի բոլոր հրամանատարները ելան արքայի մոտից, որ Իսրայելի ժողովրդի հաշվառում անցկացնեն։
ԺՈՂՈՎՈՂ 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որպես թագավոր՝ նա իշխանությամբ է խոսում, և ո՞վ կարող է նրան ասել «Ի՞նչ արեցիր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև թագավորի խոսքը զորավոր է. նրան ո՞վ կարող է ասել. «Ի՞նչ ես անում»։ |
Արքան իր ասածը պարտադրեց Հովաբին ու զորքի հրամանատարներին։ Հովաբն ու զորքի բոլոր հրամանատարները ելան արքայի մոտից, որ Իսրայելի ժողովրդի հաշվառում անցկացնեն։
Ինչպես երդվելով Տիրոջով՝ Իսրայելի Աստծով, ասել եմ՝ “Քո Սողոմոն որդին է թագավորելու ինձնից հետո, և իմ փոխարեն նա է նստելու իմ աթոռին”, այդպես էլ անելու եմ հենց այսօր»։
Եվ Սողոմոն արքան ուղարկեց Հովիդայեի որդի Բանեային, որը սպանեց նրան։ Եվ այդ օրը Ադոնիան մեռավ։
Եվ Սողոմոն արքան հրաման տվեց Հովիդայեի որդի Բանեային, որը եկավ ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։
Այն ժամանակ գետի այն կողմերի իշխանը և Սաթրաբուզանն ու նրա ծառայակիցները, որոնց Դարեհ թագավորն ուղարկեց իր նամակը, շտապ կատարեցին նրա հրամանը։
Եգիպտացիների արքան կանչեց մանկաբարձներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ եք այդպես վարվում և ողջ եք թողնում արուներին»։
Թագավորի սպառնալիքը նման է առյուծի մռնչյունի, իսկ նրա զվարթությունը՝ խոտի վրա կաթած ցողի։
Թագավորի սպառնալիքը պակաս չէ առյուծի ցասումից, և ով բարկացնում է նրան, իր անձին է վնասում։
աքաղաղը, որ սիգալով շրջում է հավերի մեջ, նոխազը, որ հոտն է առաջնորդում, և թագավորը, որ խոսում է հրապարակավ ազգերի մեջ։
Արդ, ո՞վ ես դու, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կասի՝ ինչո՞ւ ինձ այսպես ստեղծեցիր։