Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Եվ Սողոմոն արքան ուղարկեց Հովիդայեի որդի Բանեային, որը սպանեց նրան։ Եվ այդ օրը Ադոնիան մեռավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եվ Սողոմոն թագավորն ուղարկեց Հովիադայի որդի Բանեային, որը հարվածեց նրան, և Ադոնիան մեռավ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:25
11 Խաչաձեւ Հղումներ  

Հովիդայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների ղեկավարն էր։ Դավթի որդիները արքունի իշխաններ [𝕸 քահանաներ] էին։


Եվ Սողոմոն արքան հրաման տվեց Հովիդայեի որդի Բանեային, որը եկավ ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։


Հովիդայեի որդի Բանեան վերադարձավ Հովաբի մոտ, սպանեց նրան ու թաղեց անապատի մոտ գտնվող նրա տան մեջ։


Արքան նրան ասաց. «Գնա՛ և արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և այսօր ինձնից ու իմ հոր տնից վերացրո՛ւ այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։


Դավիթը հրաման տվեց իր զինվորներին, որոնք սպանեցին նրանց, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և դրանք կախեցին Քեբրոնի աղբյուրի վրա, իսկ Հեբուսթեի գլուխը թաղեցին Քեբրոնում, Ների որդի Աբենների գերեզմանում։


Իր ծառաներից մեկին կանչելով՝ Դավիթն ասաց. «Մոտեցի՛ր ու սպանի՛ր սրան»։ Նա հարվածեց, ու մարդը մեռավ։


Սամուելն ասաց Ագագին. «Ինչպես որ քո սուրը կանանց որդեկորույս դարձրեց, նույն ձևով էլ որդեկորույս կլինի քո մայրը կանանց մեջ»։ Եվ Սամուելն Ագագին սպանեց Տիրոջ առջև՝ Գաղգաղայում։


Արդ, սուրը հավիտյանս թող չհեռանա քո տնից այն բանի փոխարեն, որ ինձ անարգեցիր և քետացի Ուրիայի կնոջը քեզ կնության առար։


Սողոմոնին հայտնեցին, որ Հովաբը փախել մտել է Տիրոջ խորանը և բռնել զոհասեղանի եղջյուրներից։ Սողոմոնը լուր ուղարկեց Հովաբին՝ ասելով. «Քեզ ի՞նչ եղավ, որ փախար զոհասեղանի մոտ»։ Հովաբն ասաց. «Վախեցա քեզնից ու փախա Տիրոջ մոտ»։ Սողոմոն արքան Հովիդայեի որդի Բանեային ասաց. «Գնա սպանի՛ր Հովաբին ու թաղի՛ր նրան»։


Նրան ասացին. «Եկել ենք քեզ կապելու և այլազգիների ձեռքը մատնելու»։ Սամփսոնը նրանց ասաց. «Երդվե՛ք, որ չեք սպանի ինձ, տվե՛ք ինձ նրանց ձեռքը, և դուք երբեք մի՛ հանդիպեք ինձ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ