Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 6:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Այն ժամանակ գետի այն կողմերի իշխանը և Սաթրաբուզանն ու նրա ծառայակիցները, որոնց Դարեհ թագավորն ուղարկեց իր նամակը, շտապ կատարեցին նրա հրամանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Այդ ժամանակ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, Սաթրաբուզանը և նրանց ընկերները, ինչպես որ Դարեհ թագավորն էր հրաման ուղարկել, շուտով այդպես էլ արեցին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 6:13
9 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Արսասես թագավորի, այսինքն՝ Արտաշեսի հարկահանը բերելով կարդաց այս գիրը Հռեումի և Սամսա գրչի և նրա ծառայակիցների առջև, նրանք մեծ զորությամբ ու այրուձիով շուտափույթ Երուսաղեմ և Հուդայի երկիր գնալով՝ հրեաներին արգելեցին կառուցել և խափանեցին գործը։


Հռեում կառավարիչը և Սամսա գրիչը և մեր մյուս ծառայակիցները, դեենացիները, ափարսաթաքացիները, տարփալացիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելացիները, Սիսիսի բնակիչները, դավեացիները


Այդ ժամանակ նրանց մոտ եկան Եփրատ գետի այն կողմերի իշխան Թաթանան ու Սաթրաբուզանը և նրանց ծառայակիցներն ու նրանց ասացին. «Ձեզ ո՞վ հրամայեց շինել այս տունը, և կամ ո՞ւմ թույլտվությամբ եք կանգնեցնում դրա աշտարակները,


Նամակը այս է. «Գետի այն կողմերի իշխան Թաթանան ու Սաթրաբուզանը և նրանց ծառայակիցները՝ գետի այն կողմի պաշտոնյաները,


Այն ժամանակ Դարեհը գետի այն կողմերի իշխաններին այս հրամանագիրն ուղարկեց. «Սաթրաբուզանին և գետի այն կողմերի, ինչպես նաև ավելի հեռավոր վայրերի նրա ծառայակիցներին։


Շատերն են շողոքորթում իշխաններին, բայց մարդու իրավունքը Տիրոջից է գալիս։


Որպես թագավոր՝ նա իշխանությամբ է խոսում, և ո՞վ կարող է նրան ասել «Ի՞նչ արեցիր»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ