Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Ինչպես երդվելով Տիրոջով՝ Իսրայելի Աստծով, ասել եմ՝ “Քո Սողոմոն որդին է թագավորելու ինձնից հետո, և իմ փոխարեն նա է նստելու իմ աթոռին”, այդպես էլ անելու եմ հենց այսօր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Եվ ինչպես երդվել եմ քեզ Իսրայելի Աստված Տիրոջով և ասել, որ քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի իմ փոխարեն նստի իմ աթոռին, ահա այսօր պիտի անեմ այդպես»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:30
7 Խաչաձեւ Հղումներ  

Գնա մտի՛ր Դավիթ արքայի մոտ, խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Չէ՞ որ դու ինքդ, տե՛ր իմ արքա, երդվելով քո աղախնին, ասացիր՝ “Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին”։ Ուրեմն ինչո՞ւ է Ադոնիան թագավորել”։


Նա պատասխանեց. «Իմ տե՛ր արքա, դու Տիրոջով՝ քո Աստծով երդվեցիր քո աղախնին ու ասացիր՝ “Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին”,


Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի գահին, երբ տասներկու տարեկան էր։ Նրա թագավորությունն արդեն հաստատուն էր։


Եվ իմ բոլոր որդիներից (որովհետև Տերն ինձ բազում որդիներ տվեց) ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։


Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի գահին ու հաջողությունների հասավ, և նրան հնազանդվեց ամբողջ Իսրայելը։


Նա վախճանվեց խոր ծերության մեջ, առաջացած տարիքում, հարստության մեջ ու փառքով։ Նրա Սողոմոն որդին թագավորեց նրա փոխարեն։


Որպես թագավոր՝ նա իշխանությամբ է խոսում, և ո՞վ կարող է նրան ասել «Ի՞նչ արեցիր»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ