ԺՈՂՈՎՈՂ 7:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խոսքի վերջաբանը նախընտրելի է առաջաբանից, համբերատար հոգին՝ գոռոզամիտ հոգուց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ավելի լավ է մի բանի վախճանը, քան նրա սկիզբը. համբերատար մարդը գոռոզ մարդուց լավ է։ |
Համբերատար մարդը լավ է հզորից, և իմաստուն մարդը՝ ընդարձակ արտեր ունեցողից, բարկությունը զսպողը՝ հզոր քաղաք գրավողից։
Եվ Աբրահամը նրան ասաց. “Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես։
Չէ՞ որ երանի ենք տալիս համբերողներին։ Լսել եք Հոբի համբերության մասին և գիտեք, թե Տերը ինչ արեց վերջում, քանի որ Տերը բազմագութ է և ողորմած։
Ուստի գոտեպնդելով ձեր միտքը՝ զգաստ, կատարյալ հույսով սպասե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։