չէ՞ որ դու ես պաշտպանել նրան ու նրա տունը՝ դրսից և ներսից, և ամեն ինչ, որ կա նրա շուրջը. օրհնել ես նրա ձեռքի գործերը, երկրի վրա բազմացրել նրա անասունները։
ԺՈՂՈՎՈՂ 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանզի արեգակի հովանու ներքո իմաստությունը նման է արծաթի ստվերին, բայց իմաստուն գիտության օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստություն ստացողին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև իմաստության հովանին արծաթի հովանու պես է, բայց գիտության օգուտը սա է, որ իմաստությունն իր տերերին ապրեցնում է։ |
չէ՞ որ դու ես պաշտպանել նրան ու նրա տունը՝ դրսից և ներսից, և ամեն ինչ, որ կա նրա շուրջը. օրհնել ես նրա ձեռքի գործերը, երկրի վրա բազմացրել նրա անասունները։
Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։
Կյանքի ծառ է բոլոր նրանց համար, ովքեր պատսպարվում են նրանով և հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա հաստատությամբ։
Հացը պատրաստում են խնդության համար, գինին ուրախացնում է ապրողներին, բայց ամեն բան արծաթին է հնազանդվում։
Արդ, ես ինքս ինձ ասացի. «Իմաստությունը լավ է ուժից, բայց արհամարհված է աղքատի իմաստությունը և չլսված՝ նրա խոսքերը»։
Իմաստությունը լավ է պատերազմի սարքերից, իսկ մեկ մեղավորը շատ բարիքներ կարող է կորստյան մատնել։
Առանց ինձ հարցնելու գնում իջնում էիք եգիպտացիների երկիրը՝ փարավոնից օգնություն գտնելու և եգիպտացիներին ձեզ թիկունք դարձնելու։
Եվ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, պիտի թաքնվի, ինչպես հորդառատ ջրերից։ Իսկ Սիոնը նմանվելու է մի փառավոր գետի, որ հորդել է տոչորված երկրում։
Նրանք իրավացիորեն պարտության մատնվեցին, իսկ մեր փրկությունը պիտի լինի մեր գանձերի շնորհիվ։ Մեզ հասան Տիրոջ իմաստությունը, հանճարը և աստվածպաշտությունը. ահա դրանք են արդարության գանձերը։
Եվ գիտեմ, որ այն պատվիրանը հավիտենական կյանք է։ Այժմ ինչ որ ես խոսում եմ, այնպես եմ խոսում, ինչպես Հայրն ասաց ինձ»։
Այս է հավիտենական կյանքը. որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու, նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։
Սա ոչ թե դատարկ խոսք է, այլ ձեր կյանքն է։ Դրանով դուք երկար կապրեք այն երկրում, որ դուք, անցնելով Հորդանան գետը, պիտի ժառանգեք»։
Ավելին, ամեն ինչ վնաս եմ համարում՝ այն առավելության համեմատ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելն է։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին
Փուշն ասաց ծառերին. “Եթե դուք իսկապես ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք ծածկվե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ՝ փշից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի մայրիները”։