Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

50 Եվ գիտեմ, որ այն պատվիրանը հավիտենական կյանք է։ Այժմ ինչ որ ես խոսում եմ, այնպես եմ խոսում, ինչպես Հայրն ասաց ինձ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

50 Եվ գիտեմ, որ նրա պատվիրանը հավիտենական կյանք է։ Արդ, ինչ որ ես խոսում եմ, այնպես եմ խոսում, ինչպես Հայրն ինձ ասաց»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:50
12 Խաչաձեւ Հղումներ  

Այս է հավիտենական կյանքը. որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու, նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։


Բայց այսքանը գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։


Բայց Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, եթե չտեսնի այն, ինչ Հայրն է կատարում, որովհետև ինչ որ Հայրն է անում, նույնը նրա նման և Որդին է գործում։


«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք։


Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։


Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ։ Ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։


Ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ, իմ պատգամները կդնեմ նրա բերանը, և նա նրանց կասի այն, ինչ ես կպատվիրեմ նրան։


Բայց ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսը նախ իմ մեջ ցույց տար իր ողջ համբերատարությունը, որպես օրինակ նրանց, ովքեր կհավատային նրան հավիտենական կյանքի համար։


Այս է այն խոստումը, որը նա խոստացավ մեզ՝ հավիտենական կյանքը։


Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ