Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Փուշն ասաց ծառերին. “Եթե դուք իսկապես ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք ծածկվե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ՝ փշից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի մայրիները”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Դժնիկը ծառերին ասաց. “Եթե դուք իրոք ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք նստե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ, դժնիկից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի եղևինները”։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:15
19 Խաչաձեւ Հղումներ  

Առանց ինձ հարցնելու գնում իջնում էիք եգիպտացիների երկիրը՝ փարավոնից օգնություն գտնելու և եգիպտացիներին ձեզ թիկունք դարձնելու։


Կտարածվեն նրա ոստերը և կլինեն պտղալից ձիթենու պես, և նրա հոտը կբուրի կնդրուկի պես։


նաև Լիբանանի բոլոր բարձր ու սլացիկ մայրիների դեմ և Բասանի բոլոր կաղնի ծառերի դեմ,


Իսկ եթե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գա Սյուքեմի բնակիչներից ու Մաաղոնի տնից և այրի Աբիմելեքին»։


Նրա ամենաընտիր ճյուղերից կրակ դուրս ելավ և նրան այրեց։ Նրա մեջ զորավոր գավազան չմնաց։ Ազգը ողբի առակ է դարձել, ողբի համար էլ պիտի լինի”»։


Ինչո՞ւ պատգամաբերների միջոցով նախատինք հասցրիր Տիրոջը։ Դու ասում էիր՝ “Իմ կառքերի բազմությամբ լեռների բարձունքը, Լիբանանի ծայրերը ելա, կոտորեցի նրա բարձր մայրիները, նրա գեղեցիկ նոճիները և մտա նրա անտառի ամենաբարձր կողմերը,


Նրանց երկիրը սովի մատնեց Եվ սպառեց հացի ողջ պաշարը։


Իսրայելի արքա Հովասը մարդ ուղարկեց Հուդայի արքա Ամասիայի մոտ և ասաց. «Լիբանանում բուսնող ակքան փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղևնուն՝ ասելով. “Քո դստերը կնությա՛ն տուր իմ որդուն”։ Սակայն Լիբանանի անապատի գազաններն անցան ու կոխոտեցին ակքան փուշը։


քանզի հուր ելավ Եսեբոնից, և բոց՝ Սեհովնի քաղաքից, այրեց մինչև Մովաբ և լափեց Առնովնի արձանները։


Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս և դադար են առնում նրա ճյուղերի վրա»։


Ահա Ասուրը՝ իբրև մի նոճի Լիբանանում՝ գեղեցիկ ճյուղերով, թավ ոստերով ու մեծությամբ բարձր. ամպերի մեջ էր նրա կատարը։


Նրանց զորությունը վերածվելու է ծեծված վուշի խռիվի, իսկ նրանց գործերը՝ կրակի կայծերի, և անօրեններն ու մեղավորները այրվելու են միասին, և չի լինելու ոչ ոք, որ հանգցնի կրակը։


Նրանցից յուրաքանչյուրը մի բեռ փայտ կտրեց, վերցրեց ու գնաց Աբիմելեքի հետևից. փայտը լցրեցին ամրոցի մեջ և ամրոցը հրով այրեցին։ Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ՝ մոտ հազար տղամարդ և կին, մեռան։


Ծառերն ասացին փշին. “Եկ թագավորի՛ր մեզ վրա”։


Արդ, եթե ճշմարտությամբ և արդարությամբ վարվեցիք՝ Աբիմելեքին թագավոր դարձնելով, եթե լավ վարվեցիք Հերոբոաղի և նրա տան հետ, եթե նրա ձեռքի գործերի համեմատ հատուցեցիք նրան...


Սաղմո՛ս ասացեք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, Նրան գոհությո՛ւն մատուցեք իբրև հիշատակ նրա սրբությանը։


Աբիմելեքը և նրա հետ եղող գունդը կանգնեցին քաղաքի դարպասի մոտ, իսկ մյուս երկու գնդերը հարձակվեցին դաշտում գտնվողների վրա և ջարդեցին նրանց։


Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականությամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թե կնստենք նրա հովանու տակ և կապրենք հեթանոսների մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ