ԺՈՂՈՎՈՂ 4:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լավ է հանգիստ վաստակած մի բուռը, քան չարչարանքով ու քամու ընտրությամբ՝ երկու բուռը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ավելի լավ է մի բուռ հանգստությամբ լի, քան թե երկու բուռ՝ տքնանքով և քամուն հետապնդելով։ |
Ես տեսա այն բոլոր գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, և ահա ամեն ինչ ունայնություն է, քամուն բռնելու նման։
Իմ սիրտը ճանաչեց բազում իմաստություն և գիտություն, ես հասկացա առակներն ու խորհուրդները։ Սակայն դա նույնպես քամուն բռնելու նման է։